05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծխող տղամարդիկ ժամանակից շուտ կորցնում են ուղեղի ֆունկցիաները

Գիտականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր ծխում են, ի տարբերություն իրենց չծխող հասակակիցների, գլխուղեղի ֆունկցիայի կտրուկ անկում են ունենում:

Ծխախոտն առաջացնում է մի շարք խրոնիկական շնչառական, սրտանոթային հիվանդություններ, թոքերի քաղցկեղ, ինչը հաճախ կարող է ճակատագրական լինել:

«Մենք տեղյակ ենք, որ ծխելը կարող է քաղցկեղի, շնչառական և սրտային մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ: Բայց այս հետազոտությունն ապացուցում է, որ այն նաև վնասակար ազդեցություն ունի ճանաչողական ֆունկցիայի վրա»,- ասում է Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Severine Sabia-ն, ով անցկացրել էր հետազոտությունը և արդյունքները տպագրել «Ընդհանուր հոգեբուժություն» ամսագրում:

Ծխող կանանց և տղամարդկանց մոտ նկատվում է տարբերություն, հավանաբար այն պատճառով, որ կանայք ավելի քիչ են ծխախոտ օգտագործում, քան տղամարդիկ:

Սաբիան բացատրում է, որ հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ 50 տարեկան ծխող մարդը կարող է ունենալ ճանաչողական դժվարություններ այնպես, ինչպես 60 տարեկան երբևէ ծխախոտ չօգտագործած մարդը։

Մարդկանց մոտ, ովքեր երկար ժամանակ դադարեցրել են ծխելը, նման երևույթներ չեն նկատվում։ Սաբիան ասում է, որ լրացուցիչ հետազոտություններ են հարկավոր՝ պարզելու համար, թե ինչու տարբերություններ կան ծխող կանանց և տղամարդկանց միջև։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ