22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 7, 2019

Երբ ընտրությունը գործ անելու եւ PR-ով զբաղվելու մեջ է, ես միշտ նախընտրում եմ աշխատանքը. քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ

Սիրելի ընկերներ, որպեսզի բոլորին առանձին չպատասխանեմ, որոշեցի այստեղ գրառում կատարել: Նախ և առաջ, շնորհակալություն բոլորին արձագանքելու համար: Շատ զգացված եմ, բայց համարում եմ, որ սա դեռ սկիզբն է՝ կառուցելու գործում տոկունությունը ամենակարևոր հատկանիշն է: Եվ մենք դեռ կարևոր ճանապարհ ունենք անցնելու: Անչափ շնորհակալ եմ Քաղաքաշինության կոմիտեի ողջ անձնակազմին: Ձեր կուտակած գիտելիքները իմ համար հարուստ աղբյուր […]

Կրկնահացադուլի հինգերորդ օրն է։ պետական կառույցները պատ են, լուռ են. սանձեք ձեր ատելությունը. Հովհաննես Գալստյան

Հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Non vi, sed arte* Ֆիլմ արողի միսն ու արյունը *** Կրկնահացադուլի հինգերորդ օրն է։ Չքնելուց կամաց-կամաց խելագարվում եմ։ Ոստիկաններն անհանգստանում են, շտապ օգնությունն առաջարկում է տեղափոխվել հիվանդանոց, իսկ պետական կառույցները, որ պիտի պահեն-պահպանեն, շահեն-փայփայեն արարելու իմ իրավունքը, պատ են, լուռ են։ Պատճառը թշնամանքն է։ […]

Վանեցյանը հասավ ուզածին. Ժամանակ

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր որոշմամբ աշխատանքից ազատել է Ջրային պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանին: Պատճառը ամենեւին էլ Գաբայանի վատ կամ լավ աշխատանքը չէր, այլ իշխանության ներսում առկա ներխմբային բախումը: Ինեսա Գաբայանը վատ հարաբերություններ ուներ ջրառի տնօրեն Կարեն Եփրեմյանի հետ, ում անմիջական վերադասն էր: Բայց Գաբայանը չէր կարողանում ազատվել Եփրեմյանից, քանի որ նա վայելում էր […]

Պայքար կառավարությունում 6 մլն եվրո շահաբաժնի համար. 168 Ժամ

Պետական կառավարման համակարգում մեծ շահաբաժնի կռիվ է գնում. առիթը՝ մոտ ապագայում միջազգային կազմակերպություններից մեկի կողմից սպասվող մինչեւ 6 միլիոն եվրոյի հասնող դրամաշնորհային ծրագիրն է: Նշյալ ծրագրով նախատեսված է թվայնացնել պետական կառավարման համակարգում աշխատանքներն ու թղթարարությունը, ինչը, սակայն, նոր երեւույթ չէ գերատեսչական հիմնարկներում. 2010-2012թ.-ից սկսած թվայնացմանն ընթացք էր տրվել: Ծրագրի նախաձեռնողները պետք է կարողանան հիմնավորել իրենց […]

Իշխանական «բարդակ» . Փաստ

    Հայաստանի պետական օրհներգի փոփոխության մասին քննարկումները բավականին հետաքրքիր շերտեր բացահայտեցին ոչ միայն հասարակության եւ իշխանության գեղագիտական մոտեցումների եւ դրանց միջեւ առկա համաձայնությունների ու հակասությունների, այլեւ հենց իշխանության ներսում եղած հակասությունների առումով: Օրհներգի փոփոխությունն, իհարկե, առիթ էր, պատճառն ավելի խորքային է: Այդ առիթը, սակայն, ցույց տվեց, թե ինչպիսին է իշխանության ներքին խոհանոցը:  Օրհներգի փոփոխությունների շուրջ քննարկումները վերածվեցին […]

Աղմուկը մարելուց հետո, պարգեւավճարների փողերով ՔՊ-ն նոր գրասենյակ է ուզում գնել Կենտրոնում. Փաստ

Թերթն իր հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել էր այն հանգամանքին, որ պետական համակարգում խոշոր պարգեւավճարների մի հատվածն ուղղվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդհանուր «կաթսա»: Ըստ թերթի աղբյուրների, այդ պարգեւավճարներից բավականին «կլորիկ» գումարներ են հավաքվել, եւ կուսակցության ղեկավարությունը որոշել է գրասենյակ գնել Բայրոնի փողոցում կամ Հյուսիսային պողոտայի մերձակա հատվածում: Տեղեկությունների համաձայն՝ այդ գործը վստահված է ՏԿԶ նախարարի հորեղբոր որդի Արազ Պապիկյանին, […]

Քրեական աշխարհի հետ կապերի մեջ նախկինում մեղադրվողը՝ ԱԱԾ վարչության պետ. Հրապարակ

Հունվարին ԱԱԾ-ում ուշագրավ նշանակում է տեղի ունեցել: ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման եւ վերահսկման բաժնի ղեկավար է նշանակվել Սերոբ Հարությունյանը: Նա Կոտայքի մարզի նախկին ոստիկանապետն էր, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը եւ այդ պաշտոնից ազատվել է 2018-ի հունիսին: Մամուլում ժամանակին հրապարակումներ եղան նրա եւ գողական աշխարհի կապերի մասին, մասնավորապես՝ Լեննականցի Սուրոյի, Զապի հետ: Այլ հրապարակումներին […]

Աննախադեպ իրավիճակ դպրոցներում. հայրենասիրական թեմաներին փոխարինել են «երբ քայլում են, քայլում են, քայլում են…» թեմայով շարադրությունները. 168 Ժամ

Տոտալ իշխանական քարոզն ու ապրիլյան իշխանափոխությունից կուռքեր կերտելու հետևողական ու ագրեսիվ գործելակերպը, ցավոք, արդեն թափանցում է կրթական համակարգ՝ դպրոցներ։ Այսպես, 8-րդ դասարանի «Հայոց լեզվի» համաքաղաքային օլիմպիադայի ժամանակ երեխաներին հանձնարարվել է «Երբ քայլում են, քայլում են, քայլում են…» թեմայով շարադրություն։ «168 ժամ»-ը, մասնավորապես, տեղեկություն ստացավ Երևանի թիվ 56 հիմնական դպրոցում անցկացված օլիմպիադայի տարածքային փուլից, սակայն նույն […]

Տարբերակս կամ գողությունն ա, կամ Կիեւյան մոստը. 4 երեխաների մայրը հուսահատ է /տեսանյութ/

Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որտեղ 4 երեխաների մայրն, ով նախկինում փողոցում ձուկ վաճառելով էր հոգում իր բազմանդամ ընտանիքի նվազագույն կարիքները, պատմում է, թե ինչ անելանելի վիճակում է հայտնվել Երեւանի քաղաքապետարանի փողոցային առեւտուրն արգելելու մասին որոշման արդյունքում: Սայլակով շրջելով նա օրական մի քանի հազար դրամի ձուկ է վաճառում և հավատացնում է, որ շուկայում, որտեղ իրեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի