25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կրկնահացադուլի հինգերորդ օրն է։ պետական կառույցները պատ են, լուռ են. սանձեք ձեր ատելությունը. Հովհաննես Գալստյան

Հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Non vi, sed arte*
Ֆիլմ արողի միսն ու արյունը

***
Կրկնահացադուլի հինգերորդ օրն է։ Չքնելուց կամաց-կամաց խելագարվում եմ։ Ոստիկաններն անհանգստանում են, շտապ օգնությունն առաջարկում է տեղափոխվել հիվանդանոց, իսկ պետական կառույցները, որ պիտի պահեն-պահպանեն, շահեն-փայփայեն արարելու իմ իրավունքը, պատ են, լուռ են։ Պատճառը թշնամանքն է։ Իմ հանդեպ։ Ասում են՝ ԴՈՒ մի արա ֆիլմ։ Ուրիշներն անեն, դու մի արա։ Հարցնում եմ ինչո՞ւ։ Հարցը մնում է օդում։

Լինի մեկը, բերի մեկ փաստարկ՝ ինչու չպետք է լինի «Տատիկիս Վարսերը»։ Սիրով կլսեմ։ Կթողնեմ կհեռանամ կինոյից։ Ֆիլմ չեմ անի։ Բայց, պետական այրեր, կինոյի պատասխանատուներ, բերեք ՄԵԿ հիմնավորված փաստարկ՝ ինչու՞ չպետք է արվի։ Չէ՞ որ կոտրած ձեր ձեռքով եք ստանձնել պարտավորություն։ Ինձ չէ՝ աշխարհով մեկ խոստացել եք։ Նայեք ֆիլմի ներսը, փոքր, պստլիկ սողուններ, ո՞վ եք դուք այս պատմության մեջ։

Մի կողմ դրեք իմ անձը, ծառա եղեք, երախտապարտ եղեք հասարակությանը, որ ձեզ սնում է, եղեք պետական ծառայող՝ կատարեք ձեր գործը, հասկացեք ձեր առաքելությունը։ Հասկացե՛ք ինչի հետ գործ ունեք։ Դուք չեք գնում «գործի», գնում եք տաճար, որտեղից մարդիկ տքնելով արվեստ են հանում։ Վաղը ձեզանից փոշի չի մնալու, մարդկանց արածը մնալու է։

Դուք չգիտեք՝ ինչ միս, ինչ արյուն ունի ֆիլմ արողը։ Ես գալու եմ առաջ, դուք հետ եք քաշվելու։ Բարեկամի խորհուրդ եմ տալիս․ սանձե՛ք ձեր ատելությունը, սանձե՛ք ձեր մեծամտությունը, սանձե՛ք ձեր թշնմանքը։ Խաղաղություն հաստատեք ձեր մտքում։ Համապատասխանե՛ք այսօր ի դժբախտություն մեզ, ձեզ վստահված դերին։ Վաղը չէք լինելու, ձեր ապականված անունն է լինելու որպես խարան ձեր թշվառ ցեղի վրա։ Բարեկամի խոսք եմ աում։

Non vi, sed arte* – Ոչ ուժով, բայց արվեստով»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ