Տարբերակս կամ գողությունն ա, կամ Կիեւյան մոստը. 4 երեխաների մայրը հուսահատ է /տեսանյութ/
Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որտեղ 4 երեխաների մայրն, ով նախկինում փողոցում ձուկ վաճառելով էր հոգում իր բազմանդամ ընտանիքի նվազագույն կարիքները, պատմում է, թե ինչ անելանելի վիճակում է հայտնվել Երեւանի քաղաքապետարանի փողոցային առեւտուրն արգելելու մասին որոշման արդյունքում: Սայլակով շրջելով նա օրական մի քանի հազար դրամի ձուկ է վաճառում և հավատացնում է, որ շուկայում, որտեղ իրեն օրավճարով տարածք են հատկացրել, ընդհանրապես առևտուր չկա: «Եվրոպական երկրների փորձը բերում են ու շըրըխկ՝ միանգամից կոտրում մեր գլխին, հաշվի չեն առնում, որ եվրոպացիք ապահովված են, գոնե մեզ ժամանակ տան: Եթե սա էլ արգելեն, ես կամ պետք է գողություն անեմ, կամ էլ գնամ ինձ մոստից գցեմ:
4 երեխա ունեմ՝ 17, 8, 4 և 3 տարեկան, ապրում ենք հանրակացարանի մի բնում, տուն էլ չի՝ իսկական բուն, ոʹչ խոհանոց, ոʹչ սանհանգույց, ամեն ինչ ընդհանուր է, անտանելի պայմաններ, հիմա էլ հացն անգամ չեմ կարողանում վաստակել, ես էմ միակ խնամողը, ես էլ պիտի գնամ ինձ երեխաներիս հետ մոստից գցեմ»,- պատմում է հուսահատ մայրը: