27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանի իշխանությունը՝ կալանավորում Ռոբերտ Քոչարյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար սպասելի էր Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը։

«Որովհետև Հայաստանում իշխանազավթումից ու իշխանափոխությունից հետո ադրբեջանցիները մշտապես խոսել են «տարածքներ՝ խաղաղության դիմաց» կոնցեպտի մասին։ Ու, չգիտես՝ ինչու, հայկական իշխանությունները շատ ավելի դրական ու բարի սպասումներ ունեին Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներից», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարություն էր տարածել որտեղ ասվում էր, որ դժվար է հասկանալ Փաշինյանի տրամաբանությունը,որ Երևանը բացառում է «տարածքներ հանուն խաղաղության» բանաձևը:

Շարմազանովի խոսքով՝ այդ հայտարարությունը վկայում է մի բանի մասին՝ Նիկոլ Փաշինյանի պատրանքները, Ալիևի կիրթ ու նորմալ լինելու վերաբերյալ, իզուր էին։

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, Ադրբեջանն իր բոլոր հայտարարություններում չի բացառում ուժային մեթոդով հարցի լուծումը։ Մենք պետք է ուժեղացնենք մեր հասարակությունը, մեր բանակը», – ասաց նա։

ՀՀԿ խոսնակը նշեց, թե հայ հասարակությունը խաղաղության խնդիր չունի։

Հարցին՝ հնարավո՞ր է Արցախյան հարցը մեկ սեղանի շուրջ հավաքի ՀՀԿ-ին ու Նիկոլ Փաշինյանին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Իսկ այդ օրակարգը Փաշինյանն ունի՞։ Նա նախ պետք է այնպես անի, որ Ռոբերտ Քոչարյանը բանտարկված չլինի։ Խայտառակություն է, որ Արցախի առաջին ու ՀՀ երկրորդ նախագահը բանտարկված է, մենք ակնհայտ տեսնում ենք Հայաստանի ու Արցախի հրապարակային անհամաձայնություններ, նա հրապարակային մատ թափ տվեց Արցախի իշխանություների վրա, հո՞ բարձր գոռալով չի, հերիք է գոռաք, գործ արեք»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ