27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետությունը պարտք է վերցրել՝ նորաթուխ պաշտոնյաների պարգեւատրումների համար

 ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով անցած տարի տեղի է ունեցել Հայաստանի պետական պարտքի բավականին լուրջ աճ: Այսպես, եթե 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը 6 774.602 միլիոն դոլար էր, այդ թվում՝ արտաքին պարտքը՝ 5 494.902 միլիոն, ապա անցած տարվա դեկտեմբերի 31-ին պետպարտքը կազմել է 6 922.895 միլիոն՝ աճելով մոտ 148.3 միլիոն դոլարով եւ ընդհուպ մոտենալով 7 միլիարդ դոլարի շեմին:

Ուշագրավն այն է, որ նոյեմբերի 30-ի դրությամբ պետպարտքը 6 765.500 միլիոն դոլար էր, որը տարեսկզբի համեմատ մի փոքր էլ ցածր է, գրում է «Իրավունքը»՝ մանրամասնելով՝ դա նշանակում է, որ հիմնական թռիչքը տեղի է ունեցել հենց դեկտեմբերին, երբ պարտքն աճել է 157.395 միլիոն դոլարով:

Այսինքն, տարեվերջին առաջ եկած ֆինանսական լուրջ խնդիրներն այլ ելք չեն թողել, քան՝ հսկայական պարտք վերցնելը: Եվ այս ֆոնին ամենացնցողն այն է, որ հենց տարեվերջին էլ մեր չինովնիկությունն ինքն իրեն պարգեւատրել է ոչ պակաս ցնցող գումարներով: Կարճ ասած, պետությունը պարտք է վերցրել՝ նորաթուխ պաշտոնյաների պարգեւատրումների համար: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ