27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հավելյալ ծախս`նոր բիզնես սկսողների համար

Հարգելի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, արդեն լսած կլինեք, որ կառավարությունը տրամադրելու է նոր սերնդի ՀԴՄ-ները  60 000 ՀՀ դրամով` նախկին 160 000 ՀՀ  դրամի փոխարեն: Այսինքն՝ մոտ  25 000 տնտեսվարողներ կարող են ստանալ պետական աջակցություն. դա պետական բյուջեի՝ ՀՀ հարկատուների համար կարժենա 2-2,5 մլրդ  ՀՀ դրամ: Միաժամանակ 2019 թվականի հունվարի 1-ից հետո ստեղծվող փոքր բիզնեսները պետք է տեղյակ լինեն, որ նրանց համար նոր սերնդի  ՀԴՄ-ների ձեռքբերման գինը լինելու է  160 000 ՀՀ դրամ և ոչ՝ 60 000:

Այսինքն՝  պետական 100 000 ՀՀ դրամի աջակցությունից կարող են օգտվել միայն այն բիզնեսները, որոնք 2018 թվականի ընթացքում գրանցված են եղել, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից հետո հիմնադրված բոլոր Ա/Ձ-ները, կազմակերպությունները նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք կբերեն 160 000 ՀՀ դրամով, ինչը, անշուշտ, լրացուցիչ ծախս է նոր բիզնեսի համար և մրցակցային առավելություն՝ հների համար: 

Ի դեպ, տարեկան բացվում է 10-12 000 նոր բիզնեսներ, որոնց գերակշռող մասը փոքր և գերփոքր է: Հետևաբար, նոր կազմակերպություն բացելուց առաջ լավ մտածեք, կատարեք հաշվարկ. արդյոք նպատակահարմար է նոր կազմակերպություն բացել, թե հին կազմակերպություն ձեռք բերել:

Սուրեն Պարսամյան

տնտեսագետ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ