05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հիմա իրենք դառան կառավարություն, հե՞տ են կանգնում իրենց խոստումներից. բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ /տեսանյութ/

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ՝ առաջարկելով, որ դատապարտյալների 1 օրը հաշվարկվի 1,5 օր: Նախկին գումարման ԱԺ-ում այս նախագիծը դրվել էր շրջանառության մեջ, բայց տապալվել էր: Այսօր ԱԺ շենքի մոտ ի պաշտպանություն դատապարտյալների բողոքի ցույց էին անում մի խումբ քաղաքացիներ:

Ցուցարարներին հանդիպեց Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք խոսք էին տվել, որ նախագիծը նորից կներկայացնեն, ինչն արել են. «Այն ժամանակ կառավարության հիմնական փաստարկն այն էր, որ բանտերում հիմա չկա գերբեռնվածություն, բանտերում հիմա հերթով չեն քնում, դրա համար սա սխալ նախագիծ է: Ես լրամշակեցի նախագիծը ու դրեցի միայն հետադարձ ուժով, որ միայն ազդի նախկինում հերթով քնողների վրա, նախկինում տառապած մարդկանց վրա, այսինքն, պետությունը իր մարդասիրական մոտեցումը ցուցաբերի: Նախագիծը նաեւ մերժվեց այս կառավարության կողմից: Այն դեռեւս պետք է գա ԱԺ պետաիրավական հանձնաժողով ու պետք է դեռեւս քննարկվի: Բայց երբ կառավարությունը տալիս է բացասական եզրակացություն, քաղաքական մեծամասնությունը դեմ է լինում արդեն, հետեւաբար ձեր պահանջն ուղղեք իշխանությանը»:

Ցուցարարներից մեկն ասաց՝ հարյուրավոր դատապարտյալներ պատրաստվում են հացադուլ հայտարարել: «Իրենք պատրա՞ստ են էսօր դրան», – ասաց նա՝ խոսքն ուղղելով իշխանավորներին: Մարուքյանը հորդորեց իշխանական պատգամավորների մոտ լոբբինգ անել, որ նախագիծն անցնի. «Մենք 18 ձայն ունենք ԱԺ-ում, 18 ձայնով կողմ ենք»:

Ցուցարար կանանցից մեկն ասաց. «Պարո՛ն Մարուքյան, մենք ընտրել ենք թե՛ Նիկոլին, թե՛ ձեզ, մեզ էլ դուք օգնեք»: Մարուքյանն արձագանքեց. «Լավ եք արել, մենք էլ մեր խոստումը կատարել ենք»: Նա հորդորեց հացադուլ չանել, հացադուլը լավ տարբերակ չէ. «Դա միջոց չի որեւէ իրավունքի համար պայքարելու համար»:

Ցուցարարներից մեկն էլ հիշեցրեց՝ ախր այս կառավարության անդամները նախորդ կառավարության ժամանակ կողմ էին այդ նախագծին, ընդամենը 3-4 «դեմ»-ով չանցավ. «Հիմա իրենք դառան կառավարություն, արդեն չե՞ն ընդունում էդ, հե՞տ են կանգնում իրենց խոստումներից»: Նա ասաց, որ դեռ հնարավորություն կա օրենքը անցկացնելու: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ