Ատոմակայանի աշխատակիցները ազատման դիմումներ են գրել
Հայկական ատոմային էլեկտրակայանի 60-ից ավելի աշխատակիցներ աշխատանքից ազատվելու դիմում են գրել։ Այս մասին նամակով դիմել է Էրիկ Զոհրաբյանը, տեղեկացնում է Իրավունքը:
«Դիմում են գրել որովհետև 2018թ․-ից պայքարում են մինչև այսօր աշխատավարձ բարձրացնելու համար և մի տարի է խաբում են։ Տնօրենն ասում է, որ իրենց աշխատավարձը 18 տոկոսով բարձրացրել են ու իրենք համաձայն չեն։ Դա սուտ է հավատացեք։ Ինչու եք իրանից հարցնում այդ 67 հոգուց որևէ մեկին հարցրեք։
Այդ մարդիկ մասնագետներ են ու գիտեն, թե ինչ է նշանակում միջուկային անվտանգություն ու երբեք սխալ բան չեն անի, հավատացեք, բայց այդ 67 հոգին, եթե ազատ արձակվեն ատոմակայանը չի կարող շահագործվի մինչև տենց մասնագետներ չեն պատրաստի իսկ դրա համար պետք է առնվազն 5 տարի։ Խնդրում եմ ստից բաներ չտարածեն և հաստատ ոչ մի կոպեկ աշխատավարձ չի բարձրացվել մենակ մարդկանց խաբել են, այդ մարդկանց խոսակցությունները ու քայլերը նկարվում է և հետո մարդկանց դրանցով վախեցնում են, ոչ ոք դիմումը հետ չի վերցրել ու չի էլ վերցնի մինչև կոնկրետ առաջարկ չլինի։
Էրիկ Զոհրաբյանը պարզաբանել է նաև, որ հարցն վերաբերում է նրան, որ անցած տարվա հունվար ամսվանից 140 հոգի պայքարում էր աշխատավարձը բարձրացնելու համար։ «Դեկտեմբերի 17-ին մարդիկ դիմում գրեցին, տնօրենը համոզեց, որ աշխատավարձը այս տարվա փետրվարի 1-ից կբարձրացնի 10-20%, բայց օդի մեջ խոստում տվեց։ Մի քանի օր առաջ ասեց, որ չի կարող բարձրացնել , 6 անգամ խաբեց ու այդ մարդիկ նորից գրեցին դիմումներ․ Ատոմակայանում 200 թափուր աշխատատեղ կլինի»։