24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2018

Քաղաքական ուժերը պետք է բավարար ժամանակ ունենան ընտրություններին պատրաստվելու համար. ԵԽԽՎ համազեկուցող

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցող Յուլիա Լովոչկինան այսօր կոչ է արել Հայաստանում բոլոր քաղաքական ուժերին ու խաղացողներին ամբողջությամբ հարգել ժողովրդավարական սկզբունքներն ու օրենքի գերակայությունը թե՛ խոսքով, թե՛ գործով։ «Երևանի ավագանու ընտրությունները հստակ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումները։ Միևնույն ժամանակ, ընտրություններին մասնակցությունը պարզ դարձրեց, որ հանրային վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ դեռևս ցածր է։ […]

Հետո չասեք՝ բա մեկը չկա՞ր՝ ասեր

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու որոշումը ուլտիմատում է համարում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ փաստորեն դա նշանակում էր նախորդ՝ Բաղդասարյան-Փաշինյան բանակցությունների, եթե ոչ ավարտ, ապա նոր պայմաններով նոր ռաունդի սկիզբ: Շարմազանովի համոզմամբ՝ դեկտեմբերին ընտրություններ կազմակերպելը ռեալ չէ. «Բայց ամեն ինչ այսօր գտնվում է վարչապետի դաշտում, ինքը եթե հրաժարական […]

Կա՛մ չեն գիտակցում, որ արդեն պետության հետ են խաղում, կա՛մ գիտակցելով են անում. Արարատ Միրզոյան

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գիշերով, Շուռա, մթության քողի տակ․․․ Սույն արկածախնդիրները կա՛մ չեն գիտակցում, որ արդեն պետության հետ են խաղում, կա՛մ գիտակցելով են անում, ինչն, իհարկե, ավելի վատ է»։

Պավլիկ Մանուկյանն ու Արմեն Բիլյանը հացադուլ են հայտարարել

ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստին կալանքի տակ մնացած ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար ենթարկվեց դատական սանկցիա՝ 10 ժամով հեռացվելով նիստերի դահլիճից։ Այնուհետև հայտարարությամբ հանդես եկավ […]

Արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը բնական է. Հովհաննես Իգիթյան

Քաղաքագետ Հովհաննես Իգիթյանը փաստում է՝ ներկայիս ԱԺ-ն չի համապատասխանում ժողովրդի պահանջներին: «Գաղտնիք չէ, որ այս Ազգային Ժողովը ձևավորվել է ընտրակաշառքների ադմինիստրատիվ այլ միջոցների ձևով և այսօր այն խոչընդոտ է Հայաստանի զարգացման համար»,-«Հենարան» մամուլի ակումբում նման տեսակետ հայտնեց նա: Իգիթյանի խոսքով՝ գլոբալ տեսանկյունից նայելով կարող ենք ասել, որ ժողովրդի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու  պահանջը Նիկոլ Փաշինյանին և իր […]

Անկուսակցական մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արմավիրի անկուսակցական մարզպետ Գագիկ Միրիջանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, որում մասնավորապես ասված է. «Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգելի գործընկերներ, լինելով անկուսակցական՝ ԲՀԿ մանդատով նշանակվել եմ ՀՀ Արմավիրի մարզպետ:  Ելնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից՝ այսօր աշխատանքից ազատման համապատասխան դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ցանկանում եմ նշել, որ պատասխանատվության շատ բարձր գիտակցումով եմ ընդունել Արմավիրի […]

Արա, բան չենք հիշացնի, կույս եք, լրիվ կույս

Որ մուշտարու աչքով նայում եմ, ներկայումս Սերժին ամենամոլեռանդ քրֆողների մեջ մի զգալի տոկոս են կազմում նրանք, ովքեր ժամանակին իր իշխանությունից տարբեր կերպ օգտվել են: Դե պարզ ա որ այդ կերպ փորձում են քողարկել իրենց անցյալը: Արա, բան չենք հիշացնի, կույս եք, լրիվ կույս, մենակ թե ծնգլահան միք անի, մեղք ենք արդեն… Արգիշտի Կիվիրյան

Փաշինյանը խնդիր է դրել ամեն գնով ճնշել Ծառուկյանին. Politik.am

Երեկ ժամը 19:30-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվել, «ՀՀԿ» խմբակցությունը ներկա է, այստեղ են «Ծառուկյան դաշինքի» պատգամավորները: Ազգային ժողովը 67 կողմ ձայնով ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այս քվեարկությունից հետո վարչապետ ՆիկոլՓաշինյանը հայտարարեց, որ բոլոր այն պատգամավորներն ու ուժերը, ովքեր աջակցել են այս նախագծի ընդունմանը, «հակահեղափոխականներ» են: Politik.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Փաշինյանը ամեն […]

ԲՀԿ-ի պատասխանը՝ Տիգրան Ուրիխանյանին

 Ի պատասխան Տիգրան Ուրիխանյանի տարածած հայտարարության, թե իբր նախօրեին իր թողած քվեարկության հետ կապված թյուրիմացություն է տեղի ունեցել՝ հրապարակում ենք ԱԺ նախագահին ուղղված նրա ԿՈՂՄ քվեարկության վերաբերյալ գրությունը, տեղեկացրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը: Հիշեցնենք, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել ԱԺ երեկվա հայտնի քվեարկության վերաբերյալ: Նրա փոխանցմամբ՝ քվեարկության վերաբերյալ տարածված տեղեկատվությունը ճիշտ չէ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի