13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Հետո չասեք՝ բա մեկը չկա՞ր՝ ասեր

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու որոշումը ուլտիմատում է համարում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ փաստորեն դա նշանակում էր նախորդ՝ Բաղդասարյան-Փաշինյան բանակցությունների, եթե ոչ ավարտ, ապա նոր պայմաններով նոր ռաունդի սկիզբ:

Շարմազանովի համոզմամբ՝ դեկտեմբերին ընտրություններ կազմակերպելը ռեալ չէ.

«Բայց ամեն ինչ այսօր գտնվում է վարչապետի դաշտում, ինքը եթե հրաժարական է տալիս, ուզես-չուզես, գնում է համապատասխան զարգացումներ: Մի բան ինձ համար պարզ չի՝ ի՞նչ փոխվեց այս 20 օրում, որ 20-25 օր առաջ վարչապետն ուղիղ եթերում ասում է մայիսին պետք է լինեն ընտրությունները, 20-25 օր հետո ասում է պետք է լինեն դեկտեմբերին: Ի՞նչ փոխվեց մայիսից հետո, երբ այս դահլիճում ինքն ասում է պետք է ընդունվեն Ընտրական օրենսգիրք և Կուսակցությունների մասին օրենք, և պետք է ժամանակ անցնի, որ կուսակցությունները հավասար հնարավորություններով մասնակցեն ընտրությունների, երեկ եկել, ասում է՝ դեկտեմբերին: Չեմ լսել որևէ հիմնավորում, թե ինչու դեկտեմբերին, և ոչ հունվարին կամ սեպտեմբերին: Եվ սա է մտահոգիչը»:

Շարամազանովը նշեց, որ ԱԺ-ն օրենսդիր մարմին է, անկախ նրանից, թե քանի հոգի է կանգնած վարչապետի կողքին, չի կարելի ճնշումներով ու սպառնալիքներով միջամտել ԱԺ աշխատանքներին.

Շարմազանովն ընդգծեց՝ ինքը կառչած չէ իր մանդատից կամ պաշտոնից:

«Մենք սրանով բռնաբարում ենք Սահմանադրությունը: Բացի իմ ազգին ծառայելուց՝ ուրիշ բան չեմ արել: Երբ իմ արածի կեսն իրենք անեն, կասեմ ապրեք, քանի երկրում Ցեղասպանություն եմ ընդունել տվել, քանի պատգամավոր եմ բերել Արցախ, տարել առաջին գիծ… ոչ ձեռքերս արյունոտ ա, ոչ գրպանս ուրիշի փող կա, ոչ էլ մանդատը ինձ տվել ա լիազորություն: Հասկանալի է, որ ինչ այսօր ասում եմ, լսելի չէ մեծամասնության համար, բայց հիմա սա ասում եմ, որ վաղը չասեք՝ բա մարդ չկար մի հատ սթափ, որ ասեր ԱԺ-ի հետ այսպես չեն վարվում», – նշեց նա:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ