06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2018

ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական վեց նախարարները ազատվեցին աշխատանքից

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով աշխատանքից ազատվել են ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական վեց նախարարները: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում ցույցի ժամանակ հայտարարել էր, որ նախագահին առաջարկել է աշխատանքից ազատել ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին։ Մասնավարպես, աշխատանքից ազատվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը (ԲՀԿ), տնտեսական զարգացման և ներդրումների նախարար […]

Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Շարմազանով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ խմբակցությունների պատգամավորների հանդիպման արդյունքում որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Այդ մասին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ բանակցություններին մասնակցել է մոտ քսան պատգամավոր բոլոր խմբակցություններից։ Ըստ Շարմազանովի՝ կողմերից յուրաքանչյուրն իր կարծիքն է արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Մենք մեր կարծիքն ենք հայտնել, ինքն իր կարծիքն է ասել։ […]

Պատգամավորներն ասացին՝ անկախ հուշագրից, չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Փաշինյան

Ազգային ժողովի ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցություններն ասացին, որ ընկալում են ժողովրդի ուղերձը, հարգանքով են վերաբերում դրան եւ անկախ հուշագրից՝ չեն պատրաստվում ոչ առաջին, ոչ երկրորդ փուլում վարչապետի թեկնածու առաջադրել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2–ին, պատգամավորների հետ բանակցություններից հետո ԱԺ բակում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք ասացինք, որ երկրում քաղաքական ճգնաժամ է հաստատված, եւ այդ […]

Կոչ հոգեւոր հայրերին

՛՛Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի «ԼԳԲՏ Քրիստոնյաների» տարեկան կոնֆերանսը լինելու է Երևանում Նոյեմբերի 15ից 18ը՛՛: Մեծարգո հոգևոր հայրեր, վեհափառ Տեր, ձեր հայտնած կարծիքը, որ դեմ եք այլասերվածության քարոզչությանը լավ է, պարտավորվածություն,, բայց դեռ բավարար չէ՝ ազգ-եկեղեցի դիրքորոշում արտահայտելու համար: Քրիստոսի Իր հոտի Սիրով և զորությամբ Սուրբ Հոգու՝ հանդիմանել է պետք իշխանություններին, որ նման զազրանք են […]

Այն, ինչ կազմակերպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի ճնշում է ու սպառնալիք ուղղված պատգամավորներին

Այն, ինչ հիմա տեղի է ունենում, այն ինչ կազմակերպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի ճնշում է ու սպառնալիք ուղղված պատգամավորներին: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Տեղի ունեցողը հակասում է սահմանադրությանը և դեմ է իշխանությունների տարանջատման  սկզբունքին: Շարմազանովն այս ամենը մեկ բառով անարխիա անվանեց:  

Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներխուժեցին ԱԺ դարպասներից ներս /տեսանյութ/

Իրավիճակը լարված է Ազգային ժողովում: Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քիչ առաջ ներխուժեցին ԱԺ դարպասներից ներս: Այժմ նրանք շրջափակել են ԱԺ շենքը և վանկարկում են՝ ՀՀԿ հեռացիր: Տեսանյութը՝ «Հրապարակ»-ի: 

Պարզվել է սրտի աշխատանքի հանկարծակի կանգի պատճառը

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները բացահայտել են մարզվելիս սրտի աշխատանքի կտրուկ կանգի պատճառը։ Նրանք եկել են այն եզրահանգման, որ դա պայմանավորված է մինչծծնդյան բջջային անոմալիայով՝գրում է Medical Xpress-ը։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ որոշ մարդկանց մոտ հիպերտրոֆիկ կարդիոմիոպատիա է առաջանում, որը հանգեցնում է սրտի աշխատանքի անսպասելի կանգի։ Այդ հիվանդությունը ժառանգական է համարվում և պատահում է 500 մարդուց մեկի մոտ։ […]

Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա

Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքի ժամանակ: Նիկոլ փաշինյանը հավելեց, որ մինչև ԱԺ կնտրի նոր վարչապետ,այդ ընթացքում, նա կլինի վարչապետի պաշտոնակատար։ Իսկ երկու անգամ եթե ԱԺ չընտրի վարչապետ, ապա ԱԺ կցրվի։

ԱԺ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան, որովհետև այս Խորհրդարանը չի ներկայացնում հայ ժողովրդին, որովհետև այն ընտրվել է համատարած ընտրակաշառքների, ճնշումների, հետապնդումների, վարչական լծակների օգնությամբ, և այս արտահերթ ընտրությունները պետք է խորհրդանշեն հայ ժողովրդի վերջնական հաղթանակը: «Հայաստանի Հանրապետությունում այլևս չկա ընտրակաշառք վերցնող քաղաքացի»,-հավելեց նա: Արտահերթ ընտրություններ պետք է տեղի ունենան նաև այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի