06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական վեց նախարարները ազատվեցին աշխատանքից

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով աշխատանքից ազատվել են ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական վեց նախարարները:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում ցույցի ժամանակ հայտարարել էր, որ նախագահին առաջարկել է աշխատանքից ազատել ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին։

Իսկ ահա ԲՀԿ-ի կողմից առաջադրված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ ցանկանում է մնալ եւ աշխատել կառավարությունում։

Նշենք, որ հոկտեմբերի 2-ին, 67 կողմ ձայներով ԱԺ-ն ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի եւ «Ելք»-ի պատգամավորների թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականից հետո: Օրինագծին կողմ են քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։

Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել էին ԱԺ շենքի մոտ եւ շրջափակել այն: Վարչապետը ԱԺ քաղաքական ուժերի հետ արտահերթ ընտրությունների հարցով բանակցությունները կշարունակի հոկտեմբերի 3-ին։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ