03 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2018

Շառլի հետ ծանոթ ենք երկրաշարժի տարիներից. Արա Բաբլոյանն՝ իր և Ազնավուրի մտերմության մասին

Հպարտ եմ, որ հնարավորություն եմ ունեցել Շառլ Ազնավուրի հետ շփվել, բարեկամություն, ընկերություն անել, այսօր Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում բացված սգո մատյանում գրառում կատարելուց հետո լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։  «Շառլի բոլոր երգերն եմ սիրում, անհնարին է զատել որևէ մեկը։ Ես ֆրանկոֆոն եմ և շատ կապված եմ Ֆրանսիայի հետ, չի բացառվում, որ Շառլի ազդեցությունը կա […]

Տառապանքի գբից քո անունը կանչեցի, Տե՛ր, և դու լսեցիր իմ ձայնը

Երեմիա մարգարէի ողբը 3.22-56 22 Անսպառ են Տիրոջ ողորմությունները, նրա գթությունները չեն նվազում: 23 Ամեն նոր առավոտի հետ բազմանում է քո ճշմարտությունը, Տե՛ր: 24 Իմ հոգին ասաց, թե՝ «Նա իմ բաժինն է», ահա թե ինչու հույսս պետք է դնեմ նրա վրա: 25 Աստված բարերար է նրանց հանդեպ, ովքեր իրենց հույսը դնում են նրա վրա, 26 […]

Վարդան Մինասյանի ուշագրավ դիրքավորումը

Վարդան Մինասյանը նշանակվել է Արարատ Արմենիայի գլխավոր մարզիչ ու սրանով կոնկրետ քուանշել ա սաղին: Ինչ պրոֆեսիոնալ ֆուտբոլով չեմ զբաղվում (2005-ից), աշխատում եմ հայկական ֆուտբոլի մասին քիչ գրել, քանի որ գրողներն էնքան շատ են ու նենց խիստ մասնագիտական են դիրքավորված (մեծ մասը ֆուտբոլից կիլոմետրերով հեռու ա նենց, ոնց նոր ու նախկին ֆեդերացիաները), որ մի տեղ քաշվում […]

Որևէ հակաքայլ այստեղ չկա, ընդամենը բնականոն գործունեության ապահովման հիմք է. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը պնդում է, որ ԱԺ կանոնակարգ օրենքում աղմկահարույց փոփոխությունը նոր բան չէ, այլ հինը տարածում են ընդհանուրի վրա, մասնավորապես՝ երբ նիստի քվորումը չի ապահովվում կամ նիստի ընթացքը խոչընդոտվում է այնպիսի պատճառներով, որոնք արտաքին ազդեցությամբ են պայմանավորված: «Դրանք արտակարգ իրավիճակներն են կամ նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտող հանգամանքները: Խոսքը չի վերաբերում միայն վարչապետի ընտրությանը, […]

Երևանի մետրոպոլիտենում հնչում են Ազնավուրի ստեղծագործությունները /տեսանյութ/

Երևանի մետրոպոլիտենի կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները: Այս մասին հոկտեմբերի 2-ին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը: «Ի հիշատակ ֆրանսահայ նշանավոր շանսոնյեի՝Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են նրա ստեղծագործությունները։ Հավերժ փառք քեզ Մեծ Հայ, սիրելի Շառլ»,- գրված է հրապարակման մեջ:

Ֆրանսիայի նախագահը Twitter-ում հայերեն գրառում է կատարել

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնն Twitter-ի իր միկրոբլոգում հայերեն գրառում է կատարել՝ անդրադառնալով Շառլ Ազնավուրի մահվանը։ «Նրան հրավիրել էի միանալ իմ գալիք այցին Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ուր երգելու էր։ Հայ ժողովրդի հետ բաժանելու ենք ֆրանսիացի ժողովրդի սուգը», – գրել է Մակրոնը:    

Ես իմ կյանքում որևէ պրոբլեմ չունեմ Սպարապետի ընտանիքի հետ. Ս. Միքայելյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը չի բացառում, որ կզբաղեցնի Երկրապահ կամավորական միության նախագահի պաշտոնը: «Ինչ վերաբերում է իմ թեկնածության հարցին՝ կդառնամ, թե չեմ դառնա, քննարկման արդյունքում ես պատասխանատու եմ իմ մարտական ընկերների առաջ, այդ ժամանակ կարծիք կհայտնեմ, դուք կիմանաք: Ցանկության խնդիր չի դա, մեծ պրոբլեմներ են ԵԿՄ-ում, էդ մարդիկ ինձ ասում են՝ դու պտի գաս, […]

Սպասվում են եղանակային փոփոխություններ

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին հյուսիսային շրջաններում, 5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 6-ին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում` հոկտեմբերի 2-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի