25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տառապանքի գբից քո անունը կանչեցի, Տե՛ր, և դու լսեցիր իմ ձայնը

Երեմիա մարգարէի ողբը 3.22-56

22 Անսպառ են Տիրոջ ողորմությունները, նրա գթությունները չեն նվազում:
23 Ամեն նոր առավոտի հետ բազմանում է քո ճշմարտությունը, Տե՛ր:
24 Իմ հոգին ասաց, թե՝ «Նա իմ բաժինն է», ահա թե ինչու հույսս պետք է դնեմ նրա վրա:
25 Աստված բարերար է նրանց հանդեպ, ովքեր իրենց հույսը դնում են նրա վրա,
26 քանզի այն անձը, ով փնտրում և ճշմարտությամբ ապավինում է նրան, բարի է և Տիրոջ փրկությամբ հանգստություն կգտնի:
27 Մարդու համար լավ է, եթե իր մանկությունից կրի խոնարհության լուծը:
28 Միայնակ ու լռիկ նա կնստի իր տանը, որովհետև ինքն անձամբ հանձն առավ քո լուծը:
29 Նա կխոնարհվի՝ իր բերանով համբուրելու հողը, որովհետև նրա համար հույս կա.
30 իր ծնոտները դեմ կտա հարվածողներին, կկրի շատ նախատինքներ,
31 բայց Տերը նրան ընդմիշտ չի մերժի:
32 Նա, ով տառապանքներ տվեց նրան, ինքն էլ իր անսահման ողորմածությամբ կողորմի նրան.
33 Տերը սրտով չի կամենում մարդկանց պատժել և նվաստացնել մարդու որդիներին:
34 Երբ մեկը երկրի բոլոր կալանավորներին իր ոտքերի տակ ստորացնում է և մարդուն մատնում Տիրոջ դատաստանին,
35 երբ Բարձրյալի առաջ խեղաթյուրում է մարդու իրավունքները,
36 երբ դատարանում անիրավում է մարդուն, Տերը չի՞ տեսնում:
37 Նա չասա՞ց, թե՝ «Այսպես է ասում Տերը», և կատարվեց: Բարձրյալի բերանը չէ՞ր, որ պատվիրեց, թե՝
38 «Այնտեղից ո՛չ չարիք պիտի դուրս գա և ո՛չ էլ բարիք»:
39 Մարդը, կենդանի մարդը, ինչո՞ւ է տրտնջում իր մեղքերի համար:
40 Մեր ընթացքը քննության առնվեց ու հանդիմանվեց. դառնանք դեպի Տերը,
41 մեր ձեռքերը մեր սրտերի հետ կարկառենք դեպի երկնքի բարձունքները:
42 Մեղք գործեցինք, ամբարիշտ դարձանք, դրա համար էլ մեր հանդեպ բարեհաճ չեղար:
43 Պատժելու եկար ցասումով ու բարկությամբ և հալածեցիր մեզ, կոտորեցիր ու չխնայեցիր.
44 երկինքն ամպերով ծածկեցիր, որ մեր աղոթքները քեզ չհասնեն.
45 քամահրեցիր ու հեռացրիր մեզ, հեթանոսների ամբոխի մեջ արհամարհված ու անարգված դարձրիր մեզ:
46 Մեր բոլոր թշնամիների բերանները բացել տվեցիր մեր դեմ:
47 Ահ ու սարսափ եկավ մեզ վրա, ավեր ու կոտորած:
48 Իմ ժողովրդի դստեր կործանման պատճառով մեր աչքերը ջրի հեղեղներ թափեցին:
49 Իմ աչքերը լցվեցին արցունքով,
50 բայց ես չեմ լռի և ականջ չեմ դնի, մինչև որ երկնքից չհայտնվի և չտեսնի Տերը:
51 Իմ քաղաքների բոլոր դուստրերի չափ աչքս արցունք է թափում իմ հոգու համար:
52 Ինչպես թռչնորսներ, իմ թշնամիները զուր տեղը ինձ որսացին,
53 իմ կյանքը գբի մեջ խեղդեցին, քար դրեցին ինձ վրա,
54 գլուխս ջրով հեղեղեցին, ու ես ասացի, թե՝ «Ահա կործանվեցի»:
55 Տառապանքի գբից քո անունը կանչեցի, Տե՛ր,
56 և դու լսեցիր իմ ձայնը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ