20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Շառլի հետ ծանոթ ենք երկրաշարժի տարիներից. Արա Բաբլոյանն՝ իր և Ազնավուրի մտերմության մասին

Հպարտ եմ, որ հնարավորություն եմ ունեցել Շառլ Ազնավուրի հետ շփվել, բարեկամություն, ընկերություն անել, այսօր Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում բացված սգո մատյանում գրառում կատարելուց հետո լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ 

«Շառլի բոլոր երգերն եմ սիրում, անհնարին է զատել որևէ մեկը։ Ես ֆրանկոֆոն եմ և շատ կապված եմ Ֆրանսիայի հետ, չի բացառվում, որ Շառլի ազդեցությունը կա այդ հարցում», – ասաց ԱԺ նախագահը։

Նա նշեց, որ Ազնավուրին ճանաչում է երկար տարիներ.

«Մենք Շառլի հետ ծանոթ ենք երկրաշարժի տարիներից։ Սկզբում ուղղակի հնարավորություն ունեի մոտիկից տեսնել, մեկ-երկու բառ փոխանակել… որպես բժիշկ այդ ժամանակ շատ աշխատում էինք։ Բայց, երբ 1991թ.-ին նշանակվեցի Առողջապահության նախարար, արդեն ավելի մեծ հնարավորություն եղավ շփման։ Երկիրը շրջափակման մեջ էր, պատերազմ, շատ կարիքներ կային և այդ ժամանակ արդեն ավելի գործնական էին մեր հանդիպումները, որովհետև «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամը շարունակական գործունեություն էր ծավալում Հայաստանում։ Նախարարի պաշտոնից դուրս գալուց հետո էլ մեր հարաբերություններն էլ ավելի մտերմացան, որովհետև դրանք արդեն կրում էին ոչ թե պաշտոնական, այլ բարեկամական բնույթ։ Հպարտ եմ, որ իր հետ ունեցել եմ մոտիկից շփվելու, բարեկամություն, ընկերություն անելու հնարավորություն», – ասաց Արա Բաբլոյանն՝ ավելացնելով.

«Մենք կորցրեցինք մի մեծ անձնավորության, մյուս կողմից, բարեբախտաբար, աշխարհն ունեցավ հնարավորություն մեկ դար վայելել այդ անձնավորությանը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ