Արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը բնական է. Հովհաննես Իգիթյան
Քաղաքագետ Հովհաննես Իգիթյանը փաստում է՝ ներկայիս ԱԺ-ն չի համապատասխանում ժողովրդի պահանջներին:
«Գաղտնիք չէ, որ այս Ազգային Ժողովը ձևավորվել է ընտրակաշառքների ադմինիստրատիվ այլ միջոցների ձևով և այսօր այն խոչընդոտ է Հայաստանի զարգացման համար»,-«Հենարան» մամուլի ակումբում նման տեսակետ հայտնեց նա:
Իգիթյանի խոսքով՝ գլոբալ տեսանկյունից նայելով կարող ենք ասել, որ ժողովրդի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը Նիկոլ Փաշինյանին և իր թիմին, լրիվ բանական է:
«Շատ տրամաբանական է, որ այս ընտրությունները պետք է հնարավորինս շուտ լինեն, քանի որ հնարավոր չէ զարգացնել Հանրապետությունը. եթե ամենակարևոր իշխանություններից մեկը՝ Ազգային Ժողովը չի աշխատում»,-նշեց քաղաքագետը:
Հարցին՝ եթե արտահերթ ընտրությունները դեկտեմբերին կայանան, քաղաքական բոլոր ուժերը կլինե՞ն հավասար պայմաններում, Իգիթյանը պատասխանեց, որ քաղաքական ուժերը այսօր չեն ստեղծվել և իհարկե նրանք կլինեն պատրաստ. «Քաղաքական գործիչները ձևավորվում են ժամանակի ընթացքում»,-հավելեց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: