Փաշինյանը խնդիր է դրել ամեն գնով ճնշել Ծառուկյանին. Politik.am
Երեկ ժամը 19:30-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվել, «ՀՀԿ» խմբակցությունը ներկա է, այստեղ են «Ծառուկյան դաշինքի» պատգամավորները:
Ազգային ժողովը 67 կողմ ձայնով ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Այս քվեարկությունից հետո վարչապետ ՆիկոլՓաշինյանը հայտարարեց, որ բոլոր այն պատգամավորներն ու ուժերը, ովքեր աջակցել են այս նախագծի ընդունմանը, «հակահեղափոխականներ» են:
Politik.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Փաշինյանը ամեն բան անելու է, որպեսզի իր «թրի տակով չանցած» քաղաքական ուժերն ու գործիչները պատժվեն: Առաջին տեղում այս պահին ԱԺ-ում երկրորդ ամենամեծ քաղաքական ուժի՝ «Ծառուկյան դաշինքի» ղեկավար Գագիկ Ծառուկյանն է:
Փաշինյանի հրահանգով իրավապահ մարմինները սկսկելու են լայնածավալ գործողություններ Ծառուկյանի և իր շրջապատի ներկայացուցիչների նկատմամբ: Իրավապահ մարմիններին հրահանգ է տրվել գտնել մարդկանց, ովքեր անգամ չնչին բողոք կունենան Գագիկ Ծառուկյանի և իր հետ փոխկապակցված անձանց դեմ:
Հարկային մարմինները ևս ստուգումներ կարող են սկսել Ծառուկյանին պատկանող ընկերություններում: Խնդիր է դրված ամեն գնով գտնել իրավախախտում, որով կարող են ճնշել Գագիկ Ծառուկյանին: