23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 16, 2018

Արթուր Վանեցյանը՝ Հովիկ Աբրահամյանի տարածքում հայտնաբերված զենքերի մասին

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում պարզաբանումներ ներկայացրեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենքերի կապակցությամբ։ «Տվյալներ էին ստացվել, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին փաստացի պատկանող տարածքում առկա է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, որը, հնարավոր է, առնչությունի ունի Մարտի 1-ի դեպքերի հետ։ Այդ օրերին, դուք հիշում եք, անընդհատ տարբեր հարցեր էիք տալիս […]

ՀՀ իշխանություններն ուշադրություն չեն դարձնում աշխարհաքաղաքական խնդիրներին. քաղաքագետ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան կատարելիք այցելությունը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում է դիտարկում:  Վաշինգտոնի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը կայցելի նաեւ Ադրբեջան եւ Վրաստան: Հրանտ Մելիք Շահնազարյանը սա պատահական չի համարում եւ նշում, Միացյալ Նահանգները փորձում է իր ազդեցությունն ուժեղացնել ու այցը այդ նպատակն ունի: Քաղաքագետի խոսքով, Բոլտոնի այցը կապված է […]

Հզոր աղոթք

Ամենողո՛րմ Տեր, ողորմի՛ր բոլոր Քեզ հավատացողներին, յուրայիններին ու օտարներին, ծանոթներին և անծանոթներին, ողջերին ու մեռյալներին: Թողությո՛ւն շնորհիր նաև իմ թշնամիներին ու ատողներին իմ դեմ գործած հանցանքների համար և հե՛տ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ, որպեսզի Քո ողորմությանը արժանի լինեն. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: Ս . Ներսես Շնորհալի

«Հայկական զորքերի դուրսբերում ադրբեջանական հողերից». պաշտոնական Բաքվի ճշգրտումները

Հայաստանում սպասվող ընտրություններից հետո պարզ կլինի՝ որքանով է այդ երկիրը պատրաստ խաղաղության ու կայունության, իսկ դա առաջին հերթին նշանակում է «հայկական զորքերի դուրսբերում ադրբեջանական հողերից»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:  Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածաշրջանի կայուն զարգացման կարևորագույն հարցերից է, ասել է Մամեդյարով: Նա նշել է, որ իր հայ գործընկերոջ հետ անցկացրած 2 […]

Ադրբեջանի՝ ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին ընդունել է Միջազգային խորհրդի մարդու իրավունքների հարցերով միջազգային հասարակության նախագահ Թոմաս Շիրմախերին եւ Բոննի համալսարանի պրոֆեսոր Քրիստին Շիրմախերին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման կարեւորությանը: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ այսօր քրիստոնեական քաղաքակրթությունը վտանգված է, եւ ինքը տարբեր վեհաժողովներում մշտապես բարձրացնում է քրիստոնեական հուշարձանների պահպանման հարցը: […]

Արմեն Աշոտյանը շնորհավորում է լրագրողներին

Լրատվամիջոցների սիրելի ներկայացուցիչներ, Թույլ տվեք շնորհավորել հայկական մամուլի աշխատակիցներին և մաղթել ամենայն բարիք: Անգամ եթե համաձայն չեք հնչող տեսակետների հետ, պայքարեք մինչև վերջ, որպեսզի մարդիկ արտահայտվելու հնարավորություն ունենան, գրում է ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը: 

Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ Սասնա Ծուռ Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանի անժամանակ մահը ծանր հոգեբանական ցնցում էր նրա հարազատների, մտերիմների, ընկերների և, առանց չափազանցության՝ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնության համար: Ժողովուրդը պատշաճ հարգանք և վերաբերմունք ցույց տվեց իր սիրելի հերոսին: Բազմահազար մարդիկ մասնակցեցին նրա հոգեհանգստին և հուղարկավորությանը, աշխարհի և Հայաստանի տարբեր վայրերում կազմակերպեցին նրա հիշատակը խնկարկող սգո միջոցառումներ, համացանցում […]

Բերման է ենթարկվել Պարույր Հայրիկյանի որդին

Բերման է ենթարկվել Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի որդին` Դավիթ Հայրիկյանը։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները սառը զենք կրելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։ Ինչպես պարզվել է` այդ քաղաքացին 31-ամյա Դավիթ Հայրիկյանն է, ով Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է […]

Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա Առաքյալի մասնատուփ-աջը

Սույն թվականի հոկտեմբերի 16-ին, Սուրբ Անանիա Առաքյալի հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա Առաքյալի մասնատուփ-աջը: Ժամը 09:30-ին Փարպեցի փողոցից, թափորի ուղեկցությամբ, աջը կբերվի եկեղեցի: 10:30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ և մասունքը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգության սկիզբը՝ 17:00 : 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի