06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արթուր Վանեցյանը՝ Հովիկ Աբրահամյանի տարածքում հայտնաբերված զենքերի մասին

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում պարզաբանումներ ներկայացրեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենքերի կապակցությամբ։

«Տվյալներ էին ստացվել, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին փաստացի պատկանող տարածքում առկա է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, որը, հնարավոր է, առնչությունի ունի Մարտի 1-ի դեպքերի հետ։ Այդ օրերին, դուք հիշում եք, անընդհատ տարբեր հարցեր էիք տալիս և ուզում էիք անպայման, որ իմ բերանից դուրս գար մի խոսք, որով ես պետք է մեղադրեի այս կամ այն անձին այդ զենքերի՝ Մարտի 1-ին օգտագործման մեջ։ Ես հստակ որևէ հայտարարություն չեմ արել, ասել եմ, որ կա վարկած, որ, հնարավոր է, օգտագործվել է։ Իրականացվել է փորձաքննություն, և ՀՔԾ պետը հայտարարել է, որ զենքերը որևէ առնչություն չունեն Մարտի 1-ի հետ»,- ասաց Վանեցյանը։

Ըստ նրա՝ կարևորը՝ օբյեկտիվ քննություն է իրականացվում. «Մենք երբեք չենք փորձում ազդել փորձաքննության մարմինների վրա` մեզ կամ հանրությանը ցանկալի արդյունք ստանալու համար»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ