13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ

Սասնա Ծուռ Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանի անժամանակ մահը ծանր հոգեբանական ցնցում էր նրա հարազատների, մտերիմների, ընկերների և, առանց չափազանցության՝ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնության համար: Ժողովուրդը պատշաճ հարգանք և վերաբերմունք ցույց տվեց իր սիրելի հերոսին: Բազմահազար մարդիկ մասնակցեցին նրա հոգեհանգստին և հուղարկավորությանը, աշխարհի և Հայաստանի տարբեր վայրերում կազմակերպեցին նրա հիշատակը խնկարկող սգո միջոցառումներ, համացանցում արտահայտեցին իրենց ցավը, սերը, ինչպես նաև վշտակցությունն ու զորակցությունը Արայիկ Խանդոյանի ընտանիքին ու մերձավորներին: Շատ շատերը դրամական կամ այլ միջոցներով, ինչպես նաև կազմակերպչական մասնակցությամբ աջակցեցին հուղարկավության հանձնաժողովին սգո միջոցառումների անցկացման գործում, օգնեցին Արայիկ Խանդոյանի ընտանիքին: Պետական մարմիններից իր աջակցությունը բերեց ՀՀ Պաշտպանության նախարարությունը: «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության և Արայիկ Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողովի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում մեր ժողովրդին, բոլոր կամավոր աջակիցներին և ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ ցուցաբերած օժանդակության և մասնակցության համար: Ցավոք սրտի, մթնոլորտի գերհուզականության պատճառով մեր որոշ հայրենակիցներ, այդ թվում՝ մեր Կուսակցության անդամներ և աջակիցներ, հիմնականում առցանց տիրույթում թույլ տվեցին անցանկալի, երբեմն՝ կոռեկտության սահմանն անցնող, զեղումներ, որոնք կամա թե ակամա կարող են վիրավորել տարբերվող տեսակետներ ունեցող մեր հայրենակիցների ու քաղաքացիների արժանապատվությունն ու զգացմունքները: Հորդորում եմ լինել հանդուրժող, ոչ մի պարագայում չանցնել կոռեկտության սահմանը և չվիրավորել դիմացինին: Համոզված եմ, որ Արայիկ Խանդոյանն իր լուսե ժպիտով կմիավորեր բոլորիս և կասեր, որ մենք նույն Հայրենիքի զավակներն ենք և պարտավոր ենք սիրել, հարգել ու հանդուրժել միմյանց: Սեր և խաղաղություն ամենեցուն: Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ