23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 15, 2018

Ո՞րն է Հայաստանում լոլիկի պակասի հիմնական պատճառը. /տեսանյութ/

«Հայաստանում լոլիկի պակասը պայմանավորված է մորմազգի ցեցի առկայությամբ։ Ցեցը վնասատու է, ոչ թե հիվանդություն, ինչպես Արարատի մարզում հայտարարեց վարչապետը։ Նա կարող է դա չիմանալ, բայց դա թիթեռ է, որը վնասում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը։ Նրա խոսքով՝ ցեցը հիմնականում Թուրքիայից է ներմուծվել Հայաստան. «2011թ. գարնանը միանգամից բազմացավ։ Այն ժամանակ […]

Նիկոլ Փաշինյանի մոտ ստեղծվել է անձնական ատելություն իմ անձի հանդեպ. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Բլումբերգ» մեդիաընկերությանը՝ կրճատումներով: Տեքստը հայերեն թարգմանությամբ տրամադրել է պաշտոնաթող նախագահի գրասենյակը: Գրասենյակի ղեկավարը 2rd.am-ին հաղորդել է, որ ներկայացվող հատվածները ոչ սկզբնաղբյուր ընկերության կայքում, ոչ էլ հայկական ԶԼՄ-ներում չեն հրապարակվել: -Արդյո՞ք  Ձեր նպատակն ակտիվ քաղաքականություն վերադառնալն է՝ ինչ-որ պաշտոն զբաղեցնելը, գուցե խորհրդարանում, գուցե որպես վարչապետ, կամ լինել […]

Հրաժարվել են մանդատից

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունից երեք հոգի ավագանու մանդատից հրաժարվելու մասին դիմումներ են ներկայացրել: Նրանցից Սրբուհի Ղազարյանը եւ Նիկոլայ Բաղդասարյանը կշարունակեն աշխատել որպես վարչապետի խորհրդականներ, իսկ Տրդատ Սարգսյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ:    

Հրաժարականի ուրվականը

Հայաստանը սպասում է վարչապետ Նիկոլ  Փաշինյանի հրաժարականին: Դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով  հոկտեմբերի 15-ին կամ  հոկտեմբերի 16-ին Փաշինյանը հրաժարական կներկայացնի: Այս մասին , հիշեցնենք, նա հայտարարել  էր «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ ասելով, թե արտահերթ ընտրությունները տեղի կունենա դեկտեմբերի 9-10-ին, իսկ դրա համար, հստակեցրել էր Փաշինյանը, պետք է հրաժարական տալ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած […]

Պետք է ազատվել ժողովրդին խաբող Նիկոլից. բա ո՞ւմ դնենք՝ Քոչարյանի՞ն. թեժ կրքեր /տեսանյութ/

Հոգեբան Սամվել Խուդոյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններին՝ նշեց, որ դրանք դեկտեմբերին անցկացնելը թեև շուտ է բայց ասել, որ ժողովուրդը պատրաստ չէ այդ ընտրություններին, սխալ է: Քաղաքագետ Մենուա Հարությունյանը համեմատելով քաղաքապետի և խորհրդարանական ընտրությունները՝ նշեց, որ ինքը չի հավատում Նիկոլ Փաշինյանին . «Երբ ժողովուրդը սթափվում է և ուզում է գաղափարական հարցեր տալ, […]

Նիկոլ Փաշինյանը վախենում է. նա զոռբա քաղաքական գործիչ է

Քաղաքագետ Մենուա Հարությունյանը այսօր  լրագրողների հետ  հանդիպմանը հայտարարեց՝ Ազգային ժողովը  պետք չէ լուծարել, քանի որ այն շատ լեգիտիմ խորհրդարան է: Հարությունյանը կարծում է նաև, որ  դեկտեմբերին չպետք է գնալ արտահերթ ընտրությունների, քանի որ քաղաքական դաշտը և ժողովուրդը պատրաստ չեն դրան: «Նիկոլ Փաշինյանը զոռբա քաղաքական  գործիչ է, ով օգտագործելով քաղաքական ստեղծված իրավիճակը զոռաբյությամբ փորձում է տիրանալ […]

Օդերեւութաբանները զգուշացնում են

Հանրապետության տարածքում hոկտեմբերի 14-ի ցերեկը, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, տեղ-տեղ` մառախուղ, 14-17-ն առանձին շրջաններում հնարավոր է թույլ անձրև:  Հոկտեմբերի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 13-18-ը սպասվում է առանց տեղումների […]

Ինչ է արել Լենա Նազարյանը Ստրասբուրգում

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան հանրագրում նշում է. Հակիրճ ներկայացնեմ անցած շաբաթ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընթացքում իմ ունեցած հանդիպումների արդյունքները: Նախ, հիշեցնեմ, որ վերջերս հրապարակվեց ԵԽԽՎ-ի մշտադիտարկման հանձնաժողովի համազեկուցող Յուլիա Լովոչկինայի (Ուկրաինա) հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների վերաբերյալ, որում նա մասնավորապես ասում էր, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության թիվը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի