Նիկոլ Փաշինյանը վախենում է. նա զոռբա քաղաքական գործիչ է
Քաղաքագետ Մենուա Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ Ազգային ժողովը պետք չէ լուծարել, քանի որ այն շատ լեգիտիմ խորհրդարան է: Հարությունյանը կարծում է նաև, որ դեկտեմբերին չպետք է գնալ արտահերթ ընտրությունների, քանի որ քաղաքական դաշտը և ժողովուրդը պատրաստ չեն դրան:
«Նիկոլ Փաշինյանը զոռբա քաղաքական գործիչ է, ով օգտագործելով քաղաքական ստեղծված իրավիճակը զոռաբյությամբ փորձում է տիրանալ իշխանությանը և հիմա արդեն խորհրդարանը լուծարելու պրոցեսը արդեն զոռբայության վերջին քայլն է: Նա ապացուցեց, որ ինքը պետական մտածողություն չունի, որովհետև պետական բոլոր ինստիտուտները քանդելով գնում է»,-ասաց նա և հավելեց՝ չի կարելի ժողովրդին մի մասին փողոց հանելով և սեփական աթոռակռվի համար գնալ պետական իստիտուները ոչնչացնելու ճանապարհով:
Հարությունյանը արձանագրեց՝ այսօր Աժ-ն լուծարելով վերջնականապես կարող ենք ասել, որ այո՛, Փաշինյանը իր զոռբայությամբ հասավ իր նպատակին:
Վերջինս գտնում է, որ Փաշինյանը շտապում է խորհրդարանական ըտրությունները դեկտեմբերին անցկացնել, որովհետև վախենում է, որ հաջորդ տարի նա չի ունենա այն բարձր վարկանիշը, որն ունի այսօր. «Որովհետև նա իր առաջարկած բոլոր կետերում խաբել է մարդկանց և ձմեռն անցնելով հասրակությունը սկսելու էր նրանից հիասթափվել»,-շեշտեց նա:
Քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանը հակադարձելով Մենուա Հարությունյանին շեշտեց՝ այս ընտրությունները պետք է լինեն:
«Ես ցանկանում եմ, որ լինեն այս ընտրությունները, որովհետև Նիկոլ Փաշինյանը այն ընդդիմադիր ուժն էր, որ ճանաչեց այս խորհրդարանը, այն խորհրդարանը, որը չէր կարելի ճանաչել»,-ասաց նա և հավելեց՝ չէր կարելի միայն փողոց փակելու համար պաշտոն տալ:
«Մենք պատերազմող երկիրն ենք և չէր կարելի Սերժ Սարգսյանից հետո նրանից վատը լինել»,-նշեց Եղիազարյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: