Պետք է ազատվել ժողովրդին խաբող Նիկոլից. բա ո՞ւմ դնենք՝ Քոչարյանի՞ն. թեժ կրքեր /տեսանյութ/
Հոգեբան Սամվել Խուդոյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններին՝ նշեց, որ դրանք դեկտեմբերին անցկացնելը թեև շուտ է բայց ասել, որ ժողովուրդը պատրաստ չէ այդ ընտրություններին, սխալ է:
Քաղաքագետ Մենուա Հարությունյանը համեմատելով քաղաքապետի և խորհրդարանական ընտրությունները՝ նշեց, որ ինքը չի հավատում Նիկոլ Փաշինյանին . «Երբ ժողովուրդը սթափվում է և ուզում է գաղափարական հարցեր տալ, նա նորից էյֆորիա է ստեղծում՝ հիշեցնելով Սաշիկի բիզնեսները: Քաղաքական ուժը պետք է ունենա հստակ գաղափարախոսություն, ինչը Փաշինյանի մոտ բացակայում է»,-ասաց Հարությունյանը:
«Ես ո՞նց հավատամ Նիկոլին, ով մինչև վարչապետ ընտրվելն ասում էր՝ մենք պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից, իսկ վարչապետ դառնալուց հետո դարձավ Պուտինի փոքրիկ եղբայրը »,-ընդգծեց քաղաքագետը:
Խուդոյանը համաձայն չէ. «Իմ դիրքորոշումն այն է, որ այս թշնամական մթնոլորտում հնարավոր չէ այլ քաղաքական մոտեցումներ ցույց տալ» ,-ասաց նա:
Մենուա Հարությունյանը օրինակ բերեց, Փաշինյանն ասում էր, որ կադրային քաղաքականությունը շատ վատն է. «Նա ասում էր՝ բոլորդ «թայֆաբազա եք», բայց մի քանի ամիս է ինչ իշխանության է, և հիմա ինքն է նույն բանն անում և չի կարողանում ապացուցել նախկին թալանը: Պետք է ազատվել Նիկոլից՝ ով խաբում է մեր ժողովրդին»,-հայտարարեց Հարությունյանը:
«Եվ ո՞ւմ դնենք իշխանության՝ Քոչարյանի՞ն» ,-հարցրեց հոգեբանը: Հարությունյանի պատասխանը բացասական էր, նա գտնում է. որ մեր երկրում կա նոր սերունդ, որ կարող է պայքարել:
-Ո՞ւր է. նրանց մեջ լիդեր չկա,-հարցնում է հոգեբանը:
-Է թողեք թող ձևավորվի,-ավելացրեց Մենուա Հարությունյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: