Լրագրողները ցանկացան բոյկոտել ԸՕ փոփոխությունների հարցով հատուկ հանձնաժողովի նիստը

ԱԺ-ում մեկնարկել է ԸՕ փոփոխությունների հարցով հատուկ հանձնաժողովի նիստը, որին մասնակցում են խորհրդարանական 4 խմբակցությունների երեքական ներկայացուցիչները։ Քննարկումներին լրագրողները հնարավորություն ունեն հետեւել միայն սենյակից դուրս միջանցքում տեղադրված էկրանից։ Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ԶԼՄ-ների համար ապահովված չեն աշխատանքային պայմաններ, ինչի պատճառով ԶԼՄ-ները որոշեցին բոյկոտել նիստը։ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը փորձեց բանակցել […]