02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Լրագրողները ցանկացան բոյկոտել ԸՕ փոփոխությունների հարցով հատուկ հանձնաժողովի նիստը

ԱԺ-ում մեկնարկել է ԸՕ փոփոխությունների հարցով հատուկ հանձնաժողովի նիստը, որին մասնակցում են խորհրդարանական 4 խմբակցությունների երեքական ներկայացուցիչները։ Քննարկումներին  լրագրողները հնարավորություն ունեն հետեւել միայն սենյակից դուրս միջանցքում տեղադրված էկրանից։

Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ԶԼՄ-ների համար ապահովված չեն աշխատանքային պայմաններ, ինչի պատճառով ԶԼՄ-ները որոշեցին բոյկոտել նիստը։ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը փորձեց բանակցել աշխատանքային խմբի հետ եւ լուծել խնդիրը։ Նա տեղեկացրեց, որ ընդմիջումից հետո նիստը կշարունակվի 334 սենյակում։ Այս պահին նիստն ընթանում է ԱԺ 314 սենյակում։

Նշենք, աշխատանքային ստեղծվել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ։ Ռոտացիոն կարգով նիստի աշխատանքները համակարգելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության կողմից ներկայացված աշխատանքային խմբի անդամ Դավիթ Հարությունյանը։ 

Քիչ առաջ աշխատանքային խումբը տեղափոխվեց 334 սենյակ, որտեղ ԶԼՄ-ները հնարավորություն ստացան աշխատել տեղում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ