Ադրբեջանը չի կարող բնակչությանն ապահովել խմելու ջրով

Բաքվի և ընդհանուր Ադրբեջանի էներգամատակարարման հարցում առաջացած խնդրի պատճառով «Ազերսու» ընկերությունը չի կարող բնակչությանն ապահովել խմելու ջրով: Այդ մասին հայտարարել է ընկերության մամուլի ծառայության ղեկավար Անար Ջաբրաիլին: Նրա խոսքով՝ Կուր գետում և Ջեյրանբաթանում ջրամաքրման կայաններում դադարեցվել է ջրի մաքրման և մատակարարման գործընթացը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ չորեքշաբթի Բաքվի մետրոպոլիտենը փակ կլինի ուղևորների սպասարկման համար: […]