02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ադրբեջանը չի կարող բնակչությանն ապահովել խմելու ջրով

Բաքվի և ընդհանուր Ադրբեջանի էներգամատակարարման հարցում առաջացած խնդրի պատճառով «Ազերսու» ընկերությունը չի կարող բնակչությանն ապահովել խմելու ջրով: Այդ մասին հայտարարել է ընկերության մամուլի ծառայության ղեկավար Անար Ջաբրաիլին:

Նրա խոսքով՝ Կուր գետում և Ջեյրանբաթանում ջրամաքրման կայաններում դադարեցվել է ջրի մաքրման և մատակարարման գործընթացը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ չորեքշաբթի Բաքվի մետրոպոլիտենը փակ կլինի ուղևորների սպասարկման համար: Հաղորդվել է, որ երեքշաբթի ադրբեջանական ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով որոշ վայրերում խնդիրներ են առաջացել էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի տարածքում լույս հուլիսի 3-ին Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումն ազդել է նաև ջրամատակարարման վրա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ