Փաստորեն, նախորդ իշխանության օրոք «պրեստիժնի» էր լիցենզիա չունենալը
Պուշկինի անվան դպրոցը չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«Պուշկինի անվան դպրոցը նույնպես չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա: Փաստորեն, նախորդ իշխանության օրոք «պրեստիժնի» կոչվելու համար պարտադիր է եղել լիցենզիա չունենալը»,-գրել է նախարարը:
Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Չեխովի անվան համար 55 դպրոցը չի ունեցել տարրական հանրակրթական ծրագրի արտոնագիր. «Դպրոցը բացի նրանից, որ այս արտոնագիրը, չունի նաեւ համապատասխան պայմաններ: Դպրոցի հիմնական դասարանների, այսինքն` 5-9րդ դասարանների համար լիցենզիան նախատեսված է 710 աշակերտի համար, սակայն ունի 900 աշակերտ, էլ չասեմ տարրականը: Ու էսպիսի իրավիճակ է ստեղծվել է, որ լիցենզավորման վարչությունը մերժել է նրա լիցենզիան, ու դպրոցը կամ պետք է շտկի դա, կամ խնդիրներ է ունենալու»,-ասել էր նախարարը:
Նրա խոսքով` այս պայմանական «օլիգարխ» դպրոցները, որոնք ունեցել են իշխանությունների աջակցությունը կամ ստվերային հովանավորչությունը առանց լիցենզիայի թվաքանակից ավելի աշակերտներ են անընդհատ ընդունել: