Հրդեհ Երեւանում. կա զոհ

Հուլիսի 3-ին, ժամը 14:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններիրց մեկում հրդեհ է բռնկվել, լսվել է պայթյունի ձայն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, «Աղետների բժշկության կենտրոնի» […]