NASA-ն հազվագյուտ բնական երևույթ է ցուցադրել

Սկսվել է հյուսիսային արծաթագույն ամպերի սեզոնը։ NASA-ն 10 վայրկյան տևողությամբ տեսագրությամբ ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունի այդ բնական երևույթը։ Նշենք, որ արծաթագույն ամպերը Երկրի մթնոլորտում «ամենաբարձրադիր» ամպերն են։ NASA-ի հրապարակած տեսագրությունում ցուցադրված են արծաթագույն ամպերը, որոնք Բաստիլի գրավման օրը հրավառության ժամանակ սավառնել են Փարիզի երկնքում։