«60 տարեկանը՝ կատակ չէ». միլիարդատիրոջ համար հարսնացու են փնտրում

Լուրերն այն մասին, որ նավթային մագնատ 61-ամյա Ալիկո Դանգոտեն ընկերուհի է փնտրում, տարածվեցին Financial Times պարբերականին նրա տված հարցազրույցից հետո:
«Ես գնալով չեմ երիտասարդանալու: 60 տարեկանը կատակ չէ… բայց իմաստ չկա նոր հարաբերություններ սկսել, եթե ժամանակ չունես: Հիմա իրոք շատ գործ կա: Մենք նավթավերամշակող գործարան ունենք, նավթաքիմիական արդյունաբերություն, գազամուղ: Ես պետք է մի քիչ հանգստանամ»,- ասել է նա լրագրողներին: Համացանցում դա հասկացել են այնպես, որ երեք անգամ բաժանված միլիոնատեր Դանգոտեն կին է փնտրում: Երկու սեռերի օգտատերերն էլ սկսել են նրան իրենց ձեռքն ու սիրտը առաջարկել,- գրում է BBC-ն: