Մտածիր այս մասին քնելուց առաջ
Սուրբ Գրային չար ժամանակներն են եկել, եւ որպէսզի համոզուած լինես, կարդա՜ Պօղոս առաքեալի խօսքը.
«Այս բանն իմացի՜ր, որ վերջին օրերում չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ՜ անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարոյ, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, մեծամիտ, աւելի հեշտասէր, քան աստուածասէր, մարդիկ, որոնք կունենան աստուածպաշտութեան կերպարանք, սակայն ուրացած կը լինեն Աստուծոյ զօրութիւնը. դու հեռո՜ւ մնայ այդպիսիների» (Բ.Տիմ. 3:1-5):
Բա՜ց այդ նույն աչքերդ ու ինքդ քեզ զննիր սիրելի Հայորդի ընթերցող, եւ տե՜ս, որ ես դու էլ ենք մեր ապրած կեանքով կամակից նրանց արարքներին, որովհետեւ թէկուզ եւ այդ չար գործերին անհաղորդ ենք, բայց ինչ-որ բարի բան կա, այդ չենք ուզում կատարել: Իհարկե հիմա կհարցնես, թե այդ ի՞նչ է, որ չեմ կատարում: Դրա պատասխանը լսիր Տիրոջ սուրբ խոսքից. «Ով որ գիտէ, թէ ինչ է բարին, եւ չի անում, նրա համար այդ մեղք է համարվում» (Հակ.4:17):
Իսկ ինչն է բարին, եթե ոչ, մերձավորին սիրելը, ներելը, դիմացինին անելը այն, ինչ – որ կկամենաս նա քեզ անի, տնանկին օգնելը, կարիքավորին ողորմելը, հիվանդին խնամելը, ծնողասէր լինելը, ծերերին հարգելը, թե՜ սեփական եւ թե՜ մյուսների հոգիների համար աղոթելը, Աստծո սուրբ օրը` կիրակին սրբությամբ պահելը, եկեղեցի հաճախելը, հոգեպարար պատարագներին մասնակցելը, պահք պահելը, խոստովանություն անելը, սուրբ Հաղորդություն առնելը, եւ այլ շատ ու շատ բարի բաներ, որոնք այսօր ավա՛ղ մոռացվեել, ջնջվել են են բազում Հայորդիների սրտերից:
Ու հենց հիմա էլ իրենց իմաստուն ու արդար համարողները միաբանված հակառակության ոգով (ոչ թե Սուրբ Հոգով)¸ ուզում են մարդկային ջանքերով Գրիգոր Լուսավորչի գահակալին փոխել։
Բայց մի՞թե ամենքիս սրտերը քննող Աստված չգիտի մեր ժողովրդին համապատասխան ում նստեցնի այդ պատվավոր գահին։ Այդ ամենով իսկ ապացուցելով¸ որ մենք մեր աղոթքին չենք հավատում¸ երբ Հայր մերի մեջ ասում ենք. «ԵՂԻՑԻ ԿԱՄՔԸ ՔՈ ԵՐԿՐԻ ՎՐԱ¸ ԻՆՉՊԵՍ ԵՐԿՆՔՈՒՄ Է…»:
Մերուժան Բաբաջանյան