01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայտնի են ապրելու համար ամենաթանկ քաղաքները

USB AG Prices and Earnings բանկի հետազոտողները կազմել են կյանքի համար ամենաթանկ քաղաքների ցանկը, որը գլխավորել են Ցյուրիխը և Ժնևը (Շվեյցարիա)։

Առաջատարների եռյակը եզրափակել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն։

Այսպես, ըստ վերլուծաբանների, Ցյուրիխում կամ Ժնևում համեստ կյանքով ապրելու համար 3 հոգուց բաղկացած ընտանիքը պետք է շուրջ 4․2 հազար դոլար վաստակի։ Սակայն հաշվի չեն առնվել բնակարանի վարձակալության ծախսերը։

Ցանկում 77 քաղաք է ներառվել։ Ամենաթանկարժեքների հնգյակում հայտնվել են Նյու Յորքը, որտեղ ապրելու համար առնվազն 3․7 հազար դոլար է անհրաժեշտ և Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը (3․4 հազար դոլար)։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ