03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանությունը պարզաբանում է

Ոստիկանության գնումների պլանը սահմանվել, հաստատվել և պայմանագրերը կնքվել են ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան: Այս մասին  հայտնում են  ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից՝ պարզաբանում տալով մամուլում ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի կողմից կատարված գնումների վերաբերյալ հրապարակումներին:

«Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցների եկամուտների և ծախսերի ընթացիկ տարվա նախահաշիվը սահմանված կարգով հաստատվել է ՀՀ կառավարության 16.04.2018 թվականի թիվ 497-Ն որոշմամբ, եկամուտները՝ 14.324.5 մլն. դրամ, իսկ ծախսերը՝ 13.916,4 մլն. դրամ գումարներով»,- հայտնեցին ոստիկանությունից:

ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի № 526-Ն որոշման 23-րդ կետի 4-րդ ենթակետի աղյուսակի՝ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո․իրավաբանական անձանց միության կողմից սահմանված պահանջներին և նվազագույն սակագներին համապատասխան ավտոմեքենաների ապահովագրման ծառայությունների ձեռքբերումը, ինչպես նաև «Գնման առարկայի ձեռքբերման պայմանագրով նախատեսված դեպքերում գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունների՝ ներառյալ սպասարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերումը իրականացվում է մեկ անձ («ՄԱ») գնման ձևով»:

«Ըստ այդմ, վերը նշված որոշմամբ հաստատված գնումների պլանի հիման վրա ՝ 1) «Նաիրի ինշուրանս-ի հետ ս/թ մայիսի 24-ին, 8.350,0 հազ. դրամ գումարով, 2) «Սիլ ինշուրանս-ի հետ ս/թ մայիսի 15-ին, 13.201.8 հազ. դրամ գումարով, 3) «ՖՎ & Գ» ՍՊԸ-ի հետ ս/թ մայիսի 24-ին, 13.411,0 հազ. դրամ գումարով և 4) «Վարդան Ասատրյան» ԱՁ-ի հետ, ս/թ մայիսի 29-ին, 36.400,0 հազ. դրամ գումարով կնքվել են համապատասխան պայմանագրեր, որոնք սահմանված կարգով հաշվարռվել են լիազոր մարմնի՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից և մտել օրինական ուժի մեջ»,- նշված է ոստիկանության պարզաբանման մեջ:

Նշված պայմանագրերի գծով առ այսօր վճարումներ են կատարվել՝ «Սիլ ինշուրանս -ին՝ 12.886,8 հազ. դրամ, «ՖՎ & Գ» ՍՊԸ-ին՝ 3.494,3 հազ. դրամ գումարների չափով:

«Վերոգրյալը բավարար է եզրակացնելու, որ գնումների պլանը սահմանվել, հաստատվել և պայմանագրերը կնքվել են ՀՀ օրենսդրության պայանջներին համապատասխան»,- ասացին լրատվական վարչությունից:

Հիշեցնենք, որ մամուլը գրում է, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նոր պաշտոնը ստանձնելուց հետո նույն` մայիս ամսին, 71 մլն դրամ ընդհանուր արժեքով ծառայությունները ձեռք են բերվել մեկ անձից կատարվող գնումների սկզբունքով, այսինքն` առանց մրցույթների: Մասնավորապես` ոստիկանությունը փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայությունների դիմաց «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությանը վճարել է 8 մլն 350 հազար դրամ, «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերությանը` 13.2 մլն դրամ, «ՖՎ & Գ» ընկերությանը` 13 մլն 411 հազար դրամ` ներքին ծառայողական ցանցի ծառայությունների, և անհատ Վարդան Ասատրյանին վճարել է 36.4 մլն դրամ` տեսաձայնային օպտիկական սարքերի վերանորոգման և պահպանման ծառայությունների համար:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ