Զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող, ընտանիքի միակ արու զավակը կազատվի ծառայությունից

Զինվորական ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող, ընտանիքի միակ արու զավակ քաղաքացին կազատվի ծառայությունից: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հիմնական նշելով, որ օրենքի նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից […]