04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Տարոն Մարգարյանի տանը խուզարկություն չի կատարվել

Այսօր ՀՀ կառավարությունում՝ նիստից առաջ, լրագրողներն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանից փորձեցին ճշտել, արդյո՞ք  նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրավիրել է ԱԱԾ, սակայն վերջինս ասաց, որ առայժմ չի մեկնաբանի:

Անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին,և պատասխանելով հարցին, եթե նրան պետք է մեղադրանք առաջադրվեր, ինչո՞ւ է ԱԱԾ-ն թույլ տվել, որ Հարությունյանը լքի Հայաստանը, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Նա  դուրս է եկել այն ժամանակ, երբ նրա նկատմամբ որևէ քրեական հետապնդում սկսված չէր: ԱԱԾ-ն լիարժեք տիրապետում է ողջ իրավիճակին»:

Տարոն Մարգարյանի տանը խուզարկություն կատարելու լուրը Վանեցյանը հերքեց, ասելով, որ ոչ մի խուզարկություն չի կատարվել: 

Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին պատմող տեսանյութի մասին խոսելիս, նշեց.  «Երեւան» հիմնադրամի հետ կապված քննության հետ մեկտեղ այդ երեւույթներն էլ են ուսումնասիրվում։ Եթե կլինեն խախտումներ, գնահատականը կտրվի»։

Նա հայտնեց, որ Տարոն Մարգարյանը դեռեւս չի հրավիրվել հարցաքննության։

Դիտարկմանը, որ հնարավոր է նա դուրս է եկել երկրից, ԱԱԾ տնօրենը հավաստիացրեց, որ Տարոն Մարգարյանը ՀՀ–ում է. «Թե որտեղ է գտնվում, չգիտեմ»,–եզրափակեց նա։

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ