Էդ Bently-ին ոմանց սրտերում շատ երկար խորը վերքեր է թողնում
Հա ասում եմ չգրեմ, բայց դե մի նոր բան է ի հայտ գալիս, ստիպված, որ հատ-հատ չպատասխանեմ, գրում եմ: Հիմա էլ արխիվից հանեցին էլի Վրաց պատրիարք Իլիայի և մեր Վեհափառի հանդիպման տեսագրությունը: Թե ի՞նչ է տալիս իրենց այդ վիդեոն, թե ինչու՞ են այդքան զվարճանում, չգիտեմ, բայց սրա հետ կապված հերթով ասեմ.
1. երբ գնում եք Վրաստան ու այդքան վրաց եկեղեցուց հիացած հետ եք գալիս, երևի չեք տեսնում, որ Վրաստանում ամեն 5 քայլը մեկ եկեղեցի է կամ վանական քաղաքներ՝ հին, վերանորոգված կամ նորակառույց, իսկ Հայաստանում երբ երեք գյուղին մեկ եկեղեցի են կառուցում, նենց վայնասուն եք դնում, ոնց որ մզկիթ կառուցած լինեն,
2. երբ վրաց եկեղեցի մտնելուց ասում են ուսերն ու ոտքերը ծածկեք, խելոք-խելոք ծածկում եք, երբ Հայաստանում քահանան ասում է գլխաշոր գցեք՝ չանա-չանա կռիվ եք տալիս չգցելու համար,
3. երբ վրացին երեք տղա է ունենում, առնվազն մեկը ճեմարան է ընդունվում, որ ընտանիքը հոգևորական ունենա, օրհնված լինի: Երբ հայն է երեք տղա ունենում՝ մեկը պետք է բժիշկ դառնա, մյուսը՝ իրավաբան, երրորդը՝ տնտեսագետ, որ բոլոր ուղղություններից փողը չպակասի,
4. Երբ վրաց ամենահասարակ հոգևորականը Range Rover-ից իջնում է, ժողովուրդը վազում ձեռքերն է համբուրում: Երբ հայ հոգևորականին Bently-են նվիրում, վաճառում՝ մանկատանն է նվիրաբերում, էդ Bently-ին ոմանց սրտերում շատ երկար խորը վերքեր է թողնում և ամեն առիթով սաղիս աչքն են մտցնում,
5. Երբ ամենաաղքատ վրաց գյուղի ամենահարուստ տունը գյուղի հոգևորականինն է լինում, միևնույնն է եկեղեցին կիրակի օրը լիքն է լինում: Հայատանում գյուղի ամենաաղքատ տունը պետք է քահանայինը լինի, իսկ եթե գոմում ապրի՝ ավելի շատ մարդ կգնա եկեղեցի:
6. Յուրաքանչյուր վրաց եկեղեցուն կից եկեղեցական պարագաների մեծ խանութ կա, էլ չասեմ Թիֆլիսի կենտրոնում եկեղեցական խանութները ավելի շատ են, քան հագուստի կամ սննդի խանութները և վրացիները խունկ, սրբապատկեր և բուրվար կառնեն բիժուտերիայի փոխարեն: Իսկ մեր հավատացյալները ամբողջ օրը հաշվում են թե իրենց գնած 60 դրամանոց մոմից Եկեղեցին ինչ <սարսափելի> եկամուտներ ստացավ:
Դե հիմա մի հատ ձեզ կողքից նայեք, և վրացիներին կողքից նայեք, ու պատկերացրեք, թե ինչու՞ վրաց եկեղեցին միայն Թիֆլիսում ունի 600 ծառայող հոգևորական, այնինչ նույն քանակությամբ հոգևորական ունի Հայ Առաքելական Եկեղեցին՝ Հայաստանի և Սփյուռքի թեմերը միասին:
P.S. շարունակելու դեռ շաաաատ ու շատ բան կա:
Ալմաստ-Ալլա Մուրադյան