24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոչ ներկա եմ եղել, ոչ էլ ականատես. Ռոստոմյանը հերքում է, ոստիկանությունը՝ պնդում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը պնդում է, որ ներկա չի եղել հուլիսի 2-ին Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապված միջադեպին:

«Ձեր ասած միջադեպին ոչ ներկա եմ եղել, ոչ էլ ականատես», – կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:

Ռոստոմյանի խոսքով՝ ինքը  ճանաչում է տուժողին, սակայն իր ներկայությամբ որևէ խնդիր չի եղել:

Հրաչյա Ռոստոմյանը հրաժարվեց ասել, թե ինչ է հաղորդել ՀՀ Քննչական կոմիտեում, երբ հրավիրվել է այնտեղ. «Նախաքննական գաղտնիք է»,-ասաց նա:

Հիշեցնենք. որ միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել ոստիկանությունը՝ նշելով, որ Հրաչյա Ռոստոմյանը ներկա է եղել միջադեպին:

Հայտարարությունում նշվում է, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, Արմենիա ԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք եւ այլ վնասվածքներ։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի եւ այլ ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ պարզեցին, որ տղամարդը վնասվածքները ստացել է, նախնական տվյալներով՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում։ Դահլիճում արնանման հետքեր են հայտնաբերվել ու վերցվել՝ փորձաքննության համար։

Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու եւս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ