26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Սաղ կռիսներին հերթով բռնելու է ու սատկացնի». Հրապարակ

Մեր շենքի պահակը գոհ դեմքով հեռուստացույց է նայում՝ Հ1-ի լուրերը, եւ ձեռքերը շփելով ասում է․ «Տեսա՞ր քանի հոգի է էսօր բռնել մեր Նիկոլը։ Այ սենց՝ սաղ կռիսներին հերթով բռնելու է ու սատկացնի»։ Միանգամայն հասկանալի է մարդու հրճվանքը՝ վերջապես արդարադատության սուրը հանել են պատյանից եւ կիրառում են նրանց դեմ, ովքեր այդ սուրը տնօրինում էին ըստ նպատակահարմարության, ըստ հայեցողության։ Իհարկե, արդարադատությունը պետք է հաղթի, եւ դա հասարակական առողջացմանն ուղղված առաջին քայլն է։

Մի քիչ տհաճ է այս քրեական հետապնդումներից հրճվանք ապրող մարդկանց աչքերի հիվանդագին փայլը։ Ընդ որում՝ մարդն ինչքան չկայացած է, անհաջողակ, աղքատ ու անգործ, այնքան այդ փայլն ուժեղ է, հրճվանքը՝ անափ։ Փորձում եմ հասկանալ՝ իսկ ինչպե՞ս են վերաբերվում քրեական հետապնդումներին ու արդարադատության այս շքահանդեսին մյուս խավերի ներկայացուցիչները։ Մեծահարուստների, պաշտոնյաների, նախկին իշխանավորների վերաբերմունքը պարզելու կարիք, անշուշտ, չկա՝ միանշանակ բացասական է։

Իսկ ի՞նչ են մտածում այս մասին, ասենք, շարքային ուսուցիչը, բժիշկը, գիտնականը, դասախոսը։ Եվ խմբագրություն եկած առաջին իսկ հյուրին՝ բազմավաստակ բժշկին, հարցնում եմ՝ գո՞հ եք, լա՞վ է, որ հանցագործները բացահայտվում են, կալանավորվում, պատժվում։ Այո, իհարկե, գոհ ենք, – ասում է զրուցակիցս, – բայց մի տեսակ անհանգստության, անապահովության զգացում ունեմ՝ իսկ ի՞նչ է լինելու հետո։

Այս բացահայտում-կալանավորումներն ի՞նչ են տալու մեզ՝ բոլորիս, երկրին։ Այսքան մարդ ձերբակալելն ու այսքան մարդկանց շահերին դիպչելն ինչպե՞ս է անդրադառնալու մեր երկրի տնտեսության վրա։ Իսկ կարո՞ղ է արդյունքում աշխատատեղեր կրճատվեն, ներդրումները պակասեն, վերադարձողները փոշմանեն։ Խելացի հարցեր։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ