28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 1, 2017

Նոր նշանակում

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշ»մամբ՝ Արտակ Սահակյանը նշանակվել է ԿԱ ՊԵԿ աշխատակազմի ղեկավար։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21–րդ և 34-րդ հոդվածի 3-րդ կետերով՝ Արտակ Սահակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավար»,- ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ։

Ուժեղ քամին վնասներ է հասցրել

Հոկտեմբերի 31-ին, ժամը 11:42-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 35 և 36 շենքերի տանիքների ճաղավանդակները պոկվել են, առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները թիվ 36 շենքի տանիքից ապամոնտաժել են մոտ 3 մ ճաղավանդակ, իսկ թիվ 35-ից՝ մոտ 11 մ: *** Հոկտեմբերի […]

«Աղջիկ ջան, սուս մնա, երբ տղերքն են խոսում». Խանդոյանը` դատախազին

Երեւանի Նոր Նորք եւ Ավան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 1-ին  դատավոր Պետրոս Մակյանի նախագահությամբ  մեկնարկեց «Սասնա ծռեր-3» դատական նիստը: Ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանի ելույթի ժամանակ թեժ իրավիճակ առաջացավ: Պետական մեղադրողներից Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ ամբաստանյալի ելույթը քննարկվող հարցի` դատավորին ինքնաբացարկ հայտնելու հետ որեւէ առնչություն չունի, ինչին Խանդոյանն արձագանքեց. «Աղջիկ ջան, սուս մնա, երբ տղերքն […]

Ռուզաննա Խաչատրյանի հերթական գրառումը՝ ասույթներով

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հերթական գրառումն է արել Ֆեյսբուքի իր էջում․ «ԱՍՈՒՅԹՆԵՐ իր գրասենյակի մատույցները անառիկ պահած և գրիչի սխալ օգտագործումից, թանաքի հետադարձ հարվածից գանգուղեղային ծանր վնասվածք ստացած պաշտոնյային …Լինում են խրամատային ճշմարտություններ, և «կաբինետային կլյաուզաներ»… …Զորավարը զորահանդես է բեմադրում, գրասենյակային գործիչը՝ մի դերասանի «թատրոն»… …Գրասենյակում ծառայածի համար հայրենիքի սահմանը իր […]

Դեղեր ձեռք բերելու համար ՔԿՀ-ներին կտրամադրվի 150 մլն դրամ

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մատնանշեց հիմանական փոփոխություները, որոնք նախատեսված են այս տարվա բյուջեով: Ըստ նրա, նախևառաջայդ փոփոխությունները պրոբացիոն ծառայությանն են վերաբերում: «Ծրագիրը ներդնելիս մենք ենթադրում էինք, որ պրոբացիոն ծառայողների թիվը հասնելու է 210-220-ի, բայց այս պահին 77 աշխատող ունեն: Այս տարի կատարում ենք հերթական քայլը՝ ծառայողների թիվն ավելացնելով 35 հաստիքով՝ ապահովելով նաև պահանջվող տեխնիական […]

ՀԵՀ-ը մի շարք միջոցառումներ կնվիրի երիտասարդներին՝ ուսանողության և երիտասարդության տոների առթիվ

Նոյեմբերը երիտասարդական ամիս է։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային օրը, իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային տոնը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մի շարք միջոցառումներ կիրականացնի՝ նվիրված երիտասարդական տոներին։ Միջոցառումները կմեկնարկեն նոյեմբերի 10-ին «Երաժշտական ավտոբուս» ծրագրով։ Կոնսերվատորիայի ուսանողներն ավտոբուսով կշրջեն երևանյան բուհերով, մայրաքաղաքով և իրենց կատարումներով կշնորհավորեն երիտասարդներին համաշխարհային […]

Կառավարությունը միշտ հայտարարել է մենաշնորհների դեմ պայքարի մասին, բայց․․․

  Այսօր տնտեսագետ Գագիկ Վարդանյանը ակումբում հայտարարեց` Հայաստանի տնտեսությունը պետք է կառուցվածքային փոփոխությունների ենթարկվի։ Բանախոսը շեշտեց՝ կառավարությունը միշտ հայտարարել է մենաշնորհների դեմ պայքարի մասին, սակայն տնտեսագետի կարծիքով «մենաշնորհը միշտ չէ որ վատ է»: «Խնդիրն ուրիշ տեղ է. կան բնագավառներ, որ այդքան էլ շատ ցանկացողներ չկան, որ մտնեն, այսինքն` բնական ձեւով է ստացվել այդ մենաշնորհները»: Գագիկ […]

Իրավական անհեթեթություն է. ՄԻՊ-ը՝ իր հնարավոր պաշտոնազրկումից

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իրավական անհեթեթություն որակեց մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե հաջորդ տարի ինքը պաշտոնանկ է արվելու: Նշենք, որ մամուլում օրեր առաջ հրապարակումներ եղան այն մասին, որ իշխանությունները Արման Թաթոյանին պաշտոնանկ են անելու այն  պատճառով, որ նրան չհաջողվեց լավ խաղալ իր դերը եւ շատ կարճ ժամանակահատ­վածում ինքնաբացահայտվեց՝ արժանանալով ՀՀԿ իրավունք­ների պաշտպանի կոչմանը: […]

Անարդար է, որ մի մարզում ՄԻՊ գրասենյակ կա, մյուսում՝ ոչ

Ես համար մեկ շահագրգռված անձն եմ, որ ներկայացվածություն լինի բոլոր մարզերում. այսօր Աժ մշտական հանձնաժողովներում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի դիտարկանը, թե անարդար է, որ մեկ մարզում ՄԻՊ-ը գրասենյակ ունի, մյուսում՝ ոչ: «Ինձ համար կարևոր սկզբունքն այն է, որ մարզային ներկայացուցիչը հստակ տիրապետի, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի