28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 1, 2017

Ուրախ եմ տեղեկացնել, որ ադրբեջանցի պաշտոնյաները կարդում են իմ հոդվածները և հետևում իմ խորհուրդներին. Հարութ Սասունյան

Հարութ Սասունյան  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   Դեռևս 2013 թ. օգոստոսին ես մի հոդված էի գրել՝ «Արցախ այցելողների Բաքվի սև ցուցակը օգտակար է Հայաստանին, վնասակար՝ Ադրբեջանին» վերնագրով, լուսաբանելով ադրբեջանցի պաշտոնյաների տխմարությունը՝ մարդկանց սև ցուցակում ընդգրկելու համար, որոնք առանց Ադրբեջանի թույլտվության այցելում են Արցախ: Ես ընդգծել էի, որ աշխարհի տարբեր երկրներից Արցախ այցելողներին սև ցուցակում ներառելը, առաջին հերթին վնաս […]

Բակո Սահակյանի մոտ քննարկվել են 2018թ. պետբյուջեի ձևավորմանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին խորհրդակցություն է անցկացրել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են օրենսդիր եւ գործադիր իշխանության թեւերի միջեւ փոխգործակցությանը եւ 2018 թվականի պետական բյուջեի ձեւավորմանը վերաբերող մի շարք հարցեր:  Նախագահ Սահակյանն ընդգծել է իշխանության թեւերի միջեւ համագործակցության արդյունավետության շարունակական բարձրացման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ակնկալում է բյուջեի քննարկումների անցկացումն ակտիվ […]

Ո՞ր նորմալ մարդն է ծեծուջարդին կողմնակից, բռնության կողմնակից. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հերքում է մամուլում այսօր տարածված տեղեկությունը, թե ՀՀԿ-ն «քֆուր էկերել» ու պնդում է, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագիծը չի ընդունվի։ «Դրանք պրիմիտիվ խոսակցություններ են, ի՞նչ է նշանակում քֆուր է կերել։ Մենք պարզապես ասում ենք, որ օրենքի նախնական տարբերակում կան վիճահարույց կետեր, մենք քննարկումներ ենք անում, դրանք նրա համար են, […]

15-ամյա Վարդանն այլեւս չվերադարձավ․ Նավասարդյանի այրին հուզվեց /ֆոտո/տեսանյութ/

Երեւանի Արաբկիր համայնքում այսօր՝ նոյեմբերի 1-ին, բացվեց արցախյան հերոսամարտի մասնակից, Անկախության դրոշակակիր անվամբ հայտնի Վարդան Պապիկյանի խաչքարը։ Բացմանը ներկա էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգմավոր Աղվան Վարդանյանը, հասարարական-մշակութային գործիչներ, ԵԿՄ անդամներ։ Նշենք, որ Վարդան Պապիկյանը անհայտ կորել է Երասխավանի մարտերի ժամանակ։  Իր խոսքում Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի այրին նշեց, որ 14 տարեկանից սկսած՝ […]

Պատգամավորների աշխատավարձերից պահումներ են կատարվում

2018-ին կրճատվել է ԱԺ աշխատավարձի ֆոնդը՝ պակասելով 255 մլն դրամով, ինչը բացատրվում է պատգամավորների քանակի և աշխատակազմում տեղի ունեցած կրճատումներով։ Այս մասին խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը: Ապա լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ  պատգամավորների բացակայությունների դեպքում պահումներ են կատարվում նրանց աշխատավարձերից:  «Կարող եմ ասել, որ այդ գործընթացն իրականացվում է […]

Կցրտի

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: 2-ի ցերեկը, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝  արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում` Նոյեմբերի 2-5-ը սպասվում է առանց […]

Հանրապետության 3 մարզերում լույս չի լինելու. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 01-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Արարատի մարզի՝ 10։00-13։00 Զանգակատուն գյուղը մասնակի, 10։00-16։00 Արմաշ և Նոր կյանք գյուղերը մասնակի, 10։30-16։00 Արտաշատ քաղաքի Իսակով, Արարատյան փողոցները մասնակի, Կոտայքի մարզի՝ 10։00-16։00 Առինջ գյուղը մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 12։00-15։00 Գեղարքունիք, Սարուխան, Կարմիր, […]

Հանրային խորհուրդը չի վերանալու, այլ տեղափոխվելու է

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանից հետարքրքվեց, թե ճիշտ հասկացավ, որ վերհսկողական մարինները, այդ թվում նաև նաև Հանրային խորհուրդը ավտոմատ վերանալու է: «Դառնալո՞ւ է առաձին կառույց, թե՞ ընդհանրապես չի լինելու»,-2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հարցրեց պատգամավորը: Արմեն Գևորգյանը հստակեցրեց, որ ինքը չասաց՝ լուծարվում է, այլ ընդամենն ասաց, որ ավտոմատ […]

Ինչպե՞ս է ABC.AM դոմեյնը հայտնվել չինացու ձեռքում /տեսանյութ/

 «ABC. am » դոմենի սեփականատեր Արա Խաչատրյանը վստահ է՝  «Էյ-Բի-Սի Դոմեն» ընկերության կողմից  թույլ տված սխալները բազմաթիվ են: Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողնրերի հետ հաբնդիպման ընթացքում՝   «Հենարան» մամուլի ակումբում :     Վերջինս նշեց՝ 2017  թվականի  մարտին   Արա Խաչատրյանը, ցանկանալով ստուգել նոր կայքի համար դոմեյն անվան հասանելիությունը, մուտք է գործել օպերատորի կայք և պարզել է, որ իրեն պատկանող abc.am […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի