28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 1, 2017

Էրդողանին բռնապետ անվանած ԺՀԿ փոխնախագահի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) փոխնախագահ և խոսնակ Բյուլենթ Թեզջանի նկատմամբ հետաքննություն է սկսել: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը, որոշման համար հիմք է հանդիսացել Թեզջանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին ասած խոսքերը: Նախօրեին Թեզջանը հանրության առջև ելույթ ունենալիս Էրողանին «ֆաշիստ բռնապետ» էր անվանել: Էրդողանն արձագանքել էր՝ փաստաբանների […]

Մեղրիի մաքսակետում 105 կգ «հերոին»-ի ներկրում է կանխվել

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում Մեղրիի մաքսակետում կանխվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն: Ռենտգեն զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիի վարած, Վրաստանում գրանցված «Օմերտրանսպորտ» ՍՊԸ-ին  պատկանող «DAF» մակնիշի  սառնարանային բեռնատարը, որն այնուհետև մաքսային ուժեղացված հսկողության […]

ՌԴ-ն ու ՀՀ-ն աշխատում են համատեղ ներդրումային հիմնադրամի նախագծերի ճանապարհային քարտեզի վրա

Մոսկվան ու Երևանը մշակում են համատեղ ներդրումային հիմնադրամի շրջանակում նախագծերի իրականացման ճանապարհային քարտեզ։ Այդ մասին  РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա նշել է, որ միջոցները կարող են ուղղվել այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտում նախագծերի ֆինանսավորմանը:  Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման նախագիծը ներկայացվել է 2017 թվականի հունվարի վերջին: Դրա գործունեությունն […]

Անձնագիրը կորցնելու կամ փոխելու դեպքում «ելքի վիզա»-ի մասին նշումը ուժի մեջ է

ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «Այն դեպքում, երբ հին նմուշի անձնագիրը ներկայացվել է փոխանակման օգտագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով կամ անձը կորցրել է անձնագիրը և դիմել է նորը ստանալու համար, իսկ անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշման ժամկետը (հանրության մոտ ընդունված ելքի վիզա հասկացությունը) դեռ չի […]

Հայաստանը պատրաստ է ճնշել Ռուսաստանի համար լոլիկի մյուս մատակարարներին․ Սերժ Սարգսյան

Հայաստանը պատրաստ է մրցակցել ռուսական շուկա լոլիկների ներկայիս մատակարարների հետ և անգամ ճնշել նրանց: Այդ մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է ճնշել ռուսական շուկայում հայտնի արտադրողներին՝ նախագահը պատասխանել է․ «Անպայման»։ «Սպայկա» ընկերության տվյալներով, որը հայկական պտուղ-բանջարեղենային ատադրանքի խոշորագույն արտադրողն է, 2016-2017 թվականներին տարեկան […]

Արա Սաղաթելյանը խոստանում է

Խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը ներկայացնելով խորհրդարանին հատկացվող բյուջետային միջոցներն նաև հայտնեց, որ նոր նախագծով նախատեսվում է առավել հարմարավետ պայմաններ ստեղծել լրատվամիջոցների աշխատակիցների համար․ «Կստեղծվեն լրատվամիջոցների համար նոր միջավայրեր, որոնք կնպաստեն աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»։ ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը խնդրեց հստակեցնել, թե ինչ պայմաններ են լինելու լրատվամիջոցների համար։ Սաղաթելյանը պատասխանեց, որ նախատեսում են լրագրողների համար […]

Երեւանը Մոսկվայի հետ 100 մլն դոլարի վարկի համաձայնագիր է ստորագրել

Մոսկվան մոտ ժամանակներս Երեւան զենքի խմբաքանակ կմատակարարի՝ գործող պայմանագրի շրջանակում։ Արդեն իսկ ստորագրված նոր 100 մլն դոլարի պայմանագրի իրականացումը կսկսվի բոլոր միջպետական համաձայնեցումներն ավարտելուց հետո: Այդ մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Մինչեւ այս տարվա ավարտը մենք կիրականացնենք դեռեւս նախորդ պայմանագիրը: Այս օրերին նոր մատակարարումների ենք սպասում, եւ մինչեւ տարվա վերջ նախորդ […]

Երկուսն էլ ցավոտ

«Ասում ենք՝ Արցախի խնդրի լուծումը ցավոտ է լինելու։ Համաձայն եմ։ Իմ պատկերացմամբ երկու լուծում կա, ու, այո, երկուսն էլ ցավոտ։ Մեկը բանակցային լուծումն է, մի բան հանձնելու- մի բան վերցնելու՝ այսօրվա քննարկվող փաթեթը։ Ինչ-որ բան հանձնելն, իհարկե, ցավոտ է։ Մյուս լուծումը ոչ մի բան էլ չհանձնելն է, այսօրվա պես շարունակելն է, խնդիրը սերնդեսերունդ փոխանցելը։ Սա […]

«Ժողովուրդը դրայվի տակ ընկավ »

 «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը 2018 թվականի բյուջեի քննարկմանը նկատեց՝ երկար տարիներ համանման հարց է տալիս, մինչդեռ Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը որպես «իսկական մտավորական» համապաչփակ ձևով միշտ շրջանում է: «Հիմա փոփոխություններ են եղել, ժողովուրդը դրայվի տակ ընկավ, ապրիլի 2-ին զգալի թվով քվե ու հավանություն տվեց փոփոխությունների շնչին: Ուզում եմ հարցնել՝ փոփոխություն ունե՞նք թվի մեջ, թե՞ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի