«Ժողովուրդը դրայվի տակ ընկավ »
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը 2018 թվականի բյուջեի քննարկմանը նկատեց՝ երկար տարիներ համանման հարց է տալիս, մինչդեռ Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը որպես «իսկական մտավորական» համապաչփակ ձևով միշտ շրջանում է: «Հիմա փոփոխություններ են եղել, ժողովուրդը դրայվի տակ ընկավ, ապրիլի 2-ին զգալի թվով քվե ու հավանություն տվեց փոփոխությունների շնչին: Ուզում եմ հարցնել՝ փոփոխություն ունե՞նք թվի մեջ, թե՞ ոչ, պետական գանձարանում փողն ավելանո՞ւմ է 18թ-ին , թե՞ ոչ՝ ի շնրոհիվ ներդումների, զարգացման տենդենցի»,-հարցրեց նա:
Ատոմ Ջանջոըղազյանը նախ նշեց, թե միշտ էլ ջանք է գործադրել և ոչ մի հարցի չի շրջանցել, իսկ հարցին, թե փողի ավելացում կա, թե ոչ, նշեց, որ պետք է համեմատել երկու տարվա թվերը ընդամենը: Ըստ նրա՝ 17թ-ի բյուջեի մասին օրենքով ծախսերի մասով առաջարկել է 1տրիլիոն 360մլրդ դարմ, իսկ 2018թ-ի բյուջեի նախագծով՝ 1 տրիլիոն 464 մլրդ դրամ: «Դուք համեմատեք՝ ավելացում կա, թե չկա: Հիմա եկամուտների մասով՝ 17թ-ին առաջարկվել է 1 տրիլիոն 210 մլրդ դրամ, 2018թ-ին առաջարկվում է 1 տրիլիոն 307 մլրդ: Հիմա փոփոխություն կա՞, թե՞ ոչ»,-ասաց նա: Գանձարանում դրամական միջոցները ավելանալու են, թե պակասեն, Ջանջուղազյանը նշեց, թե կարող է պատասխանել 2019թ-ին, բայց մինչ այդ ասաց, որ նախագծով ավելացում է նախատեսվում: