05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՌԴ-ն ու ՀՀ-ն աշխատում են համատեղ ներդրումային հիմնադրամի նախագծերի ճանապարհային քարտեզի վրա

Մոսկվան ու Երևանը մշակում են համատեղ ներդրումային հիմնադրամի շրջանակում նախագծերի իրականացման ճանապարհային քարտեզ։ Այդ մասին  РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա նշել է, որ միջոցները կարող են ուղղվել այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտում նախագծերի ֆինանսավորմանը: 

Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման նախագիծը ներկայացվել է 2017 թվականի հունվարի վերջին: Դրա գործունեությունն ուղղված է լինելու ճյուղերի ֆինանսավորմանը, որոնք կարող են ապահովել երկրների միջև ապրանքաշրջանառության աճ, արդյունաբերական համագործակցության զարգացում:

Նախագահը հավելել է, որ ինչ վերաբերում է ռուս-հայկական հիմնադրամին, ապա  աշխատանքը շարունակվում է:

«Վերջերս հիմնադրամի ներկայացուցիչները ժամանել էին Հայաստան: Եթե խոսենք ներդրումների համար ոլորտների մասին, ապա դա ՏՏ-ն է, էներգետիկան, բարձրտեխնոլոգիական արտադրանքը… Այժմ կողմերն աշխատում են ճանապարհային քարտեզի մշակման վրա»,- ասել է Սերժ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ