28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Անձնագիրը կորցնելու կամ փոխելու դեպքում «ելքի վիզա»-ի մասին նշումը ուժի մեջ է

ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«Այն դեպքում, երբ հին նմուշի անձնագիրը ներկայացվել է փոխանակման օգտագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով կամ անձը կորցրել է անձնագիրը և դիմել է նորը ստանալու համար, իսկ անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշման ժամկետը (հանրության մոտ ընդունված ելքի վիզա հասկացությունը) դեռ չի ավարտվել, այն փոխանցվում է նոր անձնագրում և քաղաքացին դրա համար առանձին չի վճարում։
Օրինակ՝ հին նմուշի անձնագիրը վավերական է մինչև 2022թ. և անձնագրում առկա է վավերականության նշում մինչև այդ ժամկետով։ Եթե անձնագիրը օգտագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով փոխանակվում է կամ քաղաքացին կորցրել է այն և դիմում է նորը ստանալու համար, մինչև 2022թ. վավերականության ժամկետով նշումը փոխանցվում է նոր անձնագրում և դրա համար քաղաքացին կրկնակի վճարում չի կատարում»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ