Հայաստանը պատրաստ է ճնշել Ռուսաստանի համար լոլիկի մյուս մատակարարներին․ Սերժ Սարգսյան
Հայաստանը պատրաստ է մրցակցել ռուսական շուկա լոլիկների ներկայիս մատակարարների հետ և անգամ ճնշել նրանց: Այդ մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է ճնշել ռուսական շուկայում հայտնի արտադրողներին՝ նախագահը պատասխանել է․ «Անպայման»։
«Սպայկա» ընկերության տվյալներով, որը հայկական պտուղ-բանջարեղենային ատադրանքի խոշորագույն արտադրողն է, 2016-2017 թվականներին տարեկան Հայաստանից ՌԴ մինչեւ 30 հազար տոննա ջերմոցային լոլիկ է արահանվել:
«Հասկանում եք, երբ խնդիրներ են առաջանում մեկի համար, երբեմն մյուսների համար դա հնարավորություն է դառնում: Հենց դրանից ենք մենք անցյալ տարի օգտվել: Ռուսաստանում եւս այս ճյուղը զարգացնում են (լոլիկի աճեցում): Սակայն շուկան այնքան մեծ է, որ խաղացողների թվի ավելացումն այստեղ ոչ մեկին չի խանգարում, միայն օգուտ է»,- ասել է նա։