03 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Հանրային խորհուրդը չի վերանալու, այլ տեղափոխվելու է

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանից հետարքրքվեց, թե ճիշտ հասկացավ, որ վերհսկողական մարինները, այդ թվում նաև նաև Հանրային խորհուրդը ավտոմատ վերանալու է: «Դառնալո՞ւ է առաձին կառույց, թե՞ ընդհանրապես չի լինելու»,-2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հարցրեց պատգամավորը:

Արմեն Գևորգյանը հստակեցրեց, որ ինքը չասաց՝ լուծարվում է, այլ ընդամենն ասաց, որ ավտոմատ տեղափոխվելու է Կառավարություն՝ իր աշխատակազմերով: «Որովհետև ՀԽ-ն ունի աշխատակազմ, որը Նախագահի աշխատակազի կառուցվածքում է հիմա»,-ասաց նա և հավելեց, թե ՀԽ-ն այսօր արդեն Սահմանադրական մարմին է և սահմանված է որպես Կառավարության խորհրդատավական մարմին: «Դրանով պայմանավորված Կառավարության մեր գործընկները շրջանառության մեջ կդնեն ՀԽ-ի մասին օրենքը, որը Սահմանդրության պահանջն է»,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ