28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչպե՞ս է ABC.AM դոմեյնը հայտնվել չինացու ձեռքում /տեսանյութ/

 «ABC. am » դոմենի սեփականատեր Արա Խաչատրյանը վստահ է՝  «Էյ-Բի-Սի Դոմեն» ընկերության կողմից  թույլ տված սխալները բազմաթիվ են: Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողնրերի հետ հաբնդիպման ընթացքում՝   «Հենարան» մամուլի ակումբում :  
 
Վերջինս նշեց՝ 2017  թվականի  մարտին   Արա Խաչատրյանը, ցանկանալով ստուգել նոր կայքի համար դոմեյն անվան հասանելիությունը, մուտք է գործել օպերատորի կայք և պարզել է, որ իրեն պատկանող abc.am դոմեյնի դիմաց այլևս իր անունը չկա գրված։
 Արա Խաչատրյանը նշեց՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ,  որով ինքը  տուժող  է ճանաչվել. գործը կասեցվել է 2017 թ. մայիսի 26-ի որոշմամբ՝ հանցագործության մեջ մեղադրվող անձի ինքնությունը պարզված չլինելու հիմքով:

Պարզվում է ՝  դոմեյնն արդեն նոր տեր ունի. նա չինացի Ռաո Ժիֆենգն է:

 «Ես կրել եմ մոտ 450  հազար դոլարի վնաս: Իմ իրավունքները դեռևս  չեն վերականգնվել: Դոմեյնի համար կարևոր է՝ երբ է այդ դոմեյնը ստեղծվել, որքան է անընդմեջ  գործել, իսկ  այս պարագայում ABC դոմեյնն ինձ էական վնաս է չատճառել, քանի որ մեր դոմեյնը հուլիսից է վերականգնվել: Ես դիմում էի ներկայացրել «Էյ-Բի-Սի-Դոմեյն» ընկերության տնօրեն  պարոն Սաղյանին, որպեսզի նա ինձ տրամադրեր չինացու անձնագրի պատճենը,  բացի այս՝ նույն օրը դիմել էի՝ խնդրելով, որ ինձ տրամադրի նաև  Ռաո Ժիֆենգի ու իր  նամակագրությունը, իսկ Սաղյանն ինձ պատասխանել էր, որ նամակագրությունը երրորդ անձին տրամադրել չեն կարող: Այդ պարագայում ինչո՞ւ էր նա ինձ նրա անձնագիրը պատասխանել», – նշեց բանախոսը:
 
Այժմ  Արա Խաչատրյանը «Էյ-Բի-Սի-Դոմեն» ընկերությունից պահանջում է   փոխհատուցել իրեն պատճառած բարոյական ու նյութական վնասը: 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ