15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռուզաննա Խաչատրյանի հերթական գրառումը՝ ասույթներով

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հերթական գրառումն է արել Ֆեյսբուքի իր էջում․

«ԱՍՈՒՅԹՆԵՐ
իր գրասենյակի մատույցները անառիկ պահած և գրիչի սխալ օգտագործումից, թանաքի հետադարձ հարվածից գանգուղեղային ծանր վնասվածք ստացած պաշտոնյային
…Լինում են խրամատային ճշմարտություններ,
և «կաբինետային կլյաուզաներ»…
…Զորավարը զորահանդես է բեմադրում, գրասենյակային գործիչը՝ մի դերասանի «թատրոն»…
…Գրասենյակում ծառայածի համար հայրենիքի սահմանը իր գրասենյակի դուռն է…
…Խրամատ պահողը ծանր վնասվածքից ապաքինվեց, «կաբինետչիկը» ֆեյսբուքյան գրառումից վախճանվեց…
…Պատերազմի խրամատով անցած սպան չի’ դավաճանի իր ժողովրդին և Հայրենիքը…
Հ.Գ.
Իմ նախկին հիվանդին (այժմյան պաշտոնյա).
– Գարշահոտ բերանը բուժվում է, գարշահոտ հոգին՝ ԵՐԲԵ’Ք…»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ